20
04, 2019

Տիկին Նունե Սարգսյանը հեքիաթի տոն է պարգևել փոքրիկներին

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր հեքիաթային տոն է նվիրել երեխաներին՝ թոռնուհու՝ Սավաննայի հետ ներկայացնելով իրենց իսկ հեղինակած նոր գիրքը՝ «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները»:

Տիկին Սարգսյանը նախ ներկայացրել է գրքի ստեղծման պատմությունը՝ կոչ անելով ծնողներին ստեղծագործել իրենց երեխաների հետ: «Արդեն երեք տարի է` Սավաննայի հետ պատմություններ ենք հորինում: Դա սկսվեց որպես պատահական զբաղմունք, բայց դարձավ լուրջ նախագիծ: Սավաննան կարողացավ տեսնել, թե ինչպես է ծնվում գիրքը: Լավ կլինի, եթե ծնողները, տատիկները և պապիկները քաջալերեն իրենց երեխաներին ու թոռնիկներին, որ նրանք ստեղծագործեն»,- ասել է Հանրապետության նախագահի տիկինը: Նա հավելել է, որ գրքում արված նկարազարդումները պատկանում են Սավաննային:

Միջոցառմանը Նունե Սարգսյանն ու թոռնուհին՝ Սավաննան հատվածներ են ընթերցել նոր ստեղծագործությունից, ապա գրքերը նվիրել են ներկա փոքրիկներին:
 

← Վերադառնալ