30
03, 2019

Տիկին Սարգսյանը ներկա է գտնվել Իկեբանայի և Սումի-է գեղանկարչության վարպետության դասին և ճապոնական թեյախմությանը

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևան, իմ սեր» հիմնադրամում կազմակերպված Իկեբանայի և Սումի-է գեղանկարչության վարպետության դասին ու ճապոնական թեյախմությանը:

Տիկին Սարգսյանը կարևորել է Հայաստանում նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք ընդարձակում են աշխարհայացքը: «Ներկաների իննսուն տոկոսը երեխաներ են. նրանք նոր զարգացող սերունդ են, նրանց հետաքրքրում է աշխարհը, այն, թե ուրիշ ժողովուրդներն ինչպես են անցկացնում իրենց առօրյան: Երեխաները կարող են դաստիարակվել` տեսնելով, թե ուրիշ մշակույթներն ինչ ավանդույթներ ունեն: Քաջալերում եմ այսպիսի նախաձեռնությունների հաճախ կազմակերպումը»,- ասել է Նունե Սարգսյանը:

Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը և «Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ 

← Վերադառնալ