26
11, 2018

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Վարշավայի «Հայկական պուրակ»

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Վարշավայի «Հայկական պուրակ», ծաղիկներ դրել հայկական խաչքարին: 2013 թվականից Վարշավայի քաղաքային խորհրդի որոշմամբ, ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության, պուրակը կրում է «Հայկական պուրակ» անվանումը:

***

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը եղել է նաև Վարշավայի համալսարանի գրադարանում: Գրադարանի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում տիկին Սարգսյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել գրադարանում առկա հայկական բաժինը համալրելու ուղղությամբ, իրականացնել երկու երկրների գրադարանավարների փոխանակման ծրագիր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևողական աշխատանքներ տանել հետագա համագործակցության ծրագրերի կյանքի կոչման նպատակով:

 ***

Վարշավա այցի շրջանակում Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Վարշավայի հայտնի թանգարաններից մեկը՝ Թագավորական պալատ: Տիկին Սարգսյանին ներկայացվել է թանգարանի պատմությունը: Տիկին Սարգսյանը շրջել է սրահներով, ծանոթացել թանգարանի մշտական ցուցադրության մաս հանդիսացող հայկական գորգերի ցուցադրությանը:

***

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ծաղիկներ է խոնարել Լեհաստանի Անհայտ Զինվորի խորհրդանշական մոր՝ ազգությամբ հայ Յադվիգա Զարուգևիչին նվիրված հուշատախտակի մոտ և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

 

← Վերադառնալ