Նախագահ
Օրագիր
26
11, 2018
Տիկին Նունե Սարգսյանը Վարշավայում հանդիպել է հայ-համայնքի ներկայացուցիչների հետ
Տիկին Նունե Սարգսյանը Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մտերմիկ և անմիջական զրույցի ընթացքում խոսվել է հայ-լեհական հարաբերությունների, երկկողմ մշակութային կապերի խորացման, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների մասին: Մասնավորապես քննարկվել են «Երևան, իմ սեր» հիմնադրամի հետ համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Արցախ–Սփյուռք հարաբերություններին։