24
11, 2018

Տիկին Նունե Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի նախագահի տիկնոջ հետ

Վարշավայում գտնվող Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Ագաթա Կորնհաուզեր-Դուդայի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարեցների սոցիալական պաշտպանության ծրագրերին, Լեհաստանում մեծ հետաքրքրություն ներկայացնող երրորդ սերնդի համալսարաններին, ինչպես նաև կրթական, սոցիալական տարբեր ծրագրերի շուրջ համագործակցության հնարավորություններին:

Տիկին Նունե Սարգսյանը հանդիպմանն անդրադարձել է նաև «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական, մասնավորապես երեխաներին ու զինվորներին առնչվող ծրագրերին:

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Լեհաստանի Հանրապետության առաջին տիկնոջը պատմել է Հայաստանում ՏՏ ոլորտում երիտասարդների ներգրավվածության մասին, մասնավորապես՝ ներկայացրել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ինչպես նաև «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից յուրաքանչյուր տարի կազմակերպվող «Սևան ստարտափ սամիթ»-ի գործունեությունը:
 

← Վերադառնալ