23
11, 2018

Տիկին Նունե Սարգսյանը մասնակցել է «Հարավային Ամերիկա-Աֆրիկա-Ասիա-Մերձավոր Արևելք» կանանց 6-րդ գագաթնաժողովին

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 22-23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում, մասնակցել է «Հարավային Ամերիկա-Աֆրիկա-Ասիա-Մերձավոր Արևելք» կանանց 6-րդ գագաթնաժողովին:

Գագաթնաժողովի նպատակն էր մեկ հարկի տակ միավորել Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի ականավոր և ազդեցիկ կանանց, ինչպես նաև շահագրգիռ մարմինների ներկայցուցիչներին` քննարկելու կանանց տնտեսական և քաղաքական չօգտագործված հնարավորությունները ճանաչելու և կիրառելու անհրաժեշտությունը:

Տիկին Նունե Սարգսյանը գագաթնաժողովին հանդես է եկել որպես բանախոս: Նա իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայաստանում կանանց տնտեսական ակտվությանը, ղեկավարման գործընթացներին նրանց մասնակցությանը, ինչպես նաև քաղաքական դաշտում դերակատարության ավելացմանը, կանանց հանդեպ բռնության դրսևորումների դեմ պայքարի իրավական կարգավորման ոլորտում իրականացվող աշխատանքներին:

Գագաթնաժողովում Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն արժանացել է Ոգեշնչող առաջնորդության համաշխարհային մրցանակին: 

← Վերադառնալ