18
10, 2018

Տիկին Սարգսյանը մասնակցել է «Սուպեր Դավիթն ընդդեմ կրակի» նոր կրթական էլեկտրոնային խաղի շնորհանդեսին

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օվա առթիվ «Երևան, իմ սեր» հիմնադրամի հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական «Լուսէ» կենտրոնում մասնակցել է «Սուպեր Դավիթն ընդդեմ կրակի» նոր կրթական էլեկտրոնային խաղի շնորհանդեսին: Խաղը ստեղծվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Dasaran կրթական ծրագրի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջև համագործակցության շրջանակում: 

← Վերադառնալ