Նախագահ
Օրագիր
13
04, 2018
Տիկին Նունե Սարգսյանն այցելել է Հայաստանի պատմության թանգարան
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Հայաստանի պատմության թանգարան:
Տիկին Սարգսյանն այցի ժամանակ նշել է. «Կարծում եմ, որ այս թանգարանի գոյությունը և պահպանումը շատ կարևոր է մեր ողջ ազգի համար: Պատմությունը մեր ազգի, ներկայի հիմքն է: Ցանկացա մեկ անգամ ևս զգալ այս հպարտությունը՝ տեսնելով մեր հնությունները: Հազարամյակներից թողածը իսկապես հոյակապ է»:
Նունե Սարգսյանը վերջին անգամ Հայաստանի պատմության թանգարան էր այցելել 2001-ին: «Մենք հպարտորեն կարող ենք մեր երկրի հյուրերին բերել այստեղ: Այցելությունը նոր երկիր սկսվում է պատմության իմացությունից: Եվ կարծում եմ՝ ամեն մի զբոսաշրջիկ Հայաստան իր այցը պետք է սկսի հենց այս թանգարանից», – ասաց նախագահի տիկինը: