Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական վարչության գնումների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 01-13.2-Մ1-3) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական վարչության գնումների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 01-13.2-Մ1-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
2․ անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից սեպտեմբերի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին` ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
1-ին բաժին, 2, 5, 6, 7, 9, 10, 11, 15-րդ հոդվածներ
2-րդ բաժին, 16-րդ հոդված
3-րդ բաժին, 21, 24, 25-րդ հոդվածներ
4-րդ բաժին, 1-ին գլուխ, 26, 27, 29-րդ հոդվածներ
4-րդ բաժին, 2-րդ գլուխ, 30, 31-րդ հոդվածներ
4-րդ բաժին, 3-րդ գլուխ, 33, 34, 35, 36-րդ հոդվածներ
6-րդ բաժին, 46, 50-րդ հոդվածներ
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 5, 7-րդ հոդվածներ
ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշում
ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և Էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» N 534-Ն որոշում
Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։
հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 81, 89, 92, 97, 103
Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
· Խնդրի լուծում
· Հաշվետվությունների մշակում
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:
ՑՈՒՑԱԿ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 01-13.2-Մ1-3) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ
Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական վարչության գնումների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 01-13.2-Մ1-3) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի հոկտեմբերի 14-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է.
1. Սյուզաննա Լորենցի Սարգսյանը:
Տեղեկատվություն
մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցի մասին
Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական վարչության գնումների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 01-13.2-Մ1-3) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի հոկտեմբերի 16-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցն է Սյուզաննա Լորենցի Սարգսյանը:
«16» հոկտեմբերի 2020թ.
Վերջնաժամկետ` 24.09.2020