08
07, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտու­ղարու­թյան քաղաքացիների դիմում-բողոքների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 01-14.3-Մ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղա­քա­ցիների դիմում-բողոքների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 01-14.3-Մ1-1) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքա­ցիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայաց­վող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնա­գիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղա­քա­ցիների դիմում-բողոքների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 01-14.3-Մ1-1) քաղաքացիա­կան ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղա­քացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1.     դիմում (ձևը լրացվում է տեղում),

2.     անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 8-ից 2020 թվականի հուլիսի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան,  Բաղրամյան պողոտա 26/1  հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հար­յուր քսաներեք)  ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավ­ա­սարա­կշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխա­նատվու­թյան զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 «ՀՀ Սահմանադրություն»
2-րդ գլուխ, 29, 41, 56-րդ հոդվածներ

4-րդ գլուխ, 89-րդ հոդված
6-րդ գլուխ,  152, 155-րդ հոդվածներ


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

 
«Հանրագրերի մասին» օրենք

2-րդ գլուխ, 5, 7, 9, 10, 12-րդ հոդվածներ

 
«Տեղեկատվության ազատության մասին» օրենք
4, 5, 7, 9, 10-րդ հոդվածներ


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1372

 

«Հանրային ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 3-րդ հոդված
5-րդ գլուխ, 31-րդ հոդված

 
 

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6-րդ հոդված

3-րդ գլուխ, 9, 17-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 18, 19-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 24-րդ հոդված
6-րդ գլուխ, 30-րդ հոդված
 
 
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենք
2-րդ գլուխ, 4, 5-րդ հոդվածներ
 
 

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք
1-ին գլուխ, 2, 3, 4, 5-րդ հոդվածներ
2-րդ գլուխ, 7, 8, 10-րդ հոդվածներ

6-րդ գլուխ, 21-րդ հոդված
 
 

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք
2, 3, 4, 5, 6, 7-րդ հոդվածներ


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732


«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք

4-րդ գլուխ, 20-րդ հոդված
5-րդ գլուխ, 33, 35-րդ հոդվածներ
 
 

Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։

հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 82, 89, 92, 97, 103

 

Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։

 
հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր, 8, 44, 56, 57, 58, 102, 135
 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

 

·         «Խնդրի լուծում»

·         «Հաշվետվությունների մշակում»

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա­վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am:

 
Թեստի ձևանմուշը կցվում է:
 

Տեղեկատվություն

մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների մասին

Ց ՈՒ Ց Ա Կ

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների դիմում-բողոքների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 01-14.3-Մ1-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի օգոստոսի 19-ին ժամը 10.00-ին անցկացված արտաքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած քաղաքացիների

1) Արամ Վանիկի Ավետիսյան
2) Արմեն Արսենի Բաղդասարյան
3) Լուսինե Վաղարշակի Հովհաննիսյան
4) Լալա Ալբերտի Սիմոնյան
5) Հերմինե Հովիկի Օթարյան:

«19» օգոստոսի 2020թ.

Տեղեկատվություն
մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցի մասին

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների դիմում-բողոքների բաժնի գլխավոր մասնագետի (ծած-կագիրը՝ 01-14.3-Մ1-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի օգոստոսի 21-ին անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցն է Հերմինե Հովիկի Օթարյանը:

 

«21» օգոստոսի 2020թ.

 

 

 



 

Վերջնաժամկետ` 17.07.2020

← Վերադառնալ