Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետի (ծածկագիրը՝ 01-7.3-Ղ3-3) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետի (ծածկագիրը՝ 01-7.3-Ղ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 310.858 (երեք հարյուր տասը հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենք
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենք
1-ին գլուխ, 6-րդ հոդված
2-րդ գլուխ, 12-րդ հոդված
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
1-ին գլուխ, 2-րդ հոդված
2-րդ գլուխ, 4-րդ հոդված
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
2-րդ գլուխ, 5, 6, 7, 8-րդ հոդվածներ
9-րդ գլուխ, 52-րդ հոդված
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6-րդ հոդված
2-րդ գլուխ, 4-րդ հոդված
4-րդ գլուխ, 10-րդ հոդված
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք
2, 5-րդ հոդվածներ
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք
1-ին գլուխ, 3-րդ հոդված
4-րդ գլուխ, 19, 20-րդ հոդվածներ
Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։
հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 82, 89, 92, 97, 103
Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am:
Տեղեկատվություն
մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների մասին
Ց ՈՒ Ց Ա Կ
Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետի (ծածկագիրը՝ 01-7.3-Ղ3-3) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի օգոստոսի 13-ին ժամը 10.00-ին անցկացված արտաքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած քաղաքացիների
1) Կարեն Հրաչյայի Մելիքսեթյան
2) Անդրանիկ Արմենի Ռաշիդյան
3) Գյուլնարա Սարգսի Սարգսյան
«13» օգոստոսի 2020թ.
Տեղեկատվություն
մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցի մասին
Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետի (ծածկագիրը՝ 01-7.3-Ղ3-3) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի օգոստոսի 17-ին անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցն է Անդրանիկ Արմենի Ռաշիդյանը:
«17» օգոստոսի 2020թ.
Վերջնաժամկետ` 17.07.2020