Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին բաժնի պետի (ծածկագիր՝ 01-15-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին բաժնի պետի (ծածկագիր՝ 01-15-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին բաժնի պետի (ծածկագիր՝ 01-15-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 6-ից 2020 թվականի հուլիսի 15-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 310.858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
15-րդ գլուխ, 206-րդ հոդված
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենք
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121010
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
4-րդ գլուխ, 15-րդ հոդված
6-րդ գլուխ, 20, 21-րդ հոդվածներ
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140399
«Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, 5-րդ հոդված
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=105232
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, 6, 7-րդ հոդվածներ
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121627
«Հանրային ծառայության մասին» օրենք
2-րդ գլուխ, 5, 6-րդ հոդվածներ
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6, 7-րդ հոդվածներ
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք
1-ին գլուխ, 4, 5-րդ հոդվածներ
2-րդ գլուխ, 7, 10-րդ հոդվածներ
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք
4, 5, 7-րդ հոդվածներ
Հայաստանի Հանրապետության կառավարության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի մշակման կարգը հաստատելու մասին» N 665 որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 22-ի «Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 168 որոշում.
Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։
հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 82, 89, 92, 97, 103
Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։
հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր, 8, 44, 56, 57, 58, 102, 135
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ (հղում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա:
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am:
մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած մասնակցի մասին
Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին բաժնի պետի (ծածկագիր՝ 01-15-Ղ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի օգոստոսի 12-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է Նունիկ Հայկազի Սահակյանը:
«12» օգոստոսի 2020թ.
Տեղեկատվություն
մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցի մասին
Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին բաժնի պետի (ծածկագիր՝ 01-15-Ղ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի օգոստոսի 14-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցն է Նունիկ Հայկազի Սահակյանը:
«14» օգոստոսի 2020թ.
Վերջնաժամկետ` 15.07.2020