Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
Ներքին աուդիտի բաժնի պետ
(ծածկագիր` 03-2.1-13)
Հիմնական գործառույթները՝
1) ապահովում է ներքին աուդիտի կանոնակարգի նախագծի, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի կազմումը և ներկայացումը Հանրապետության նախագահին ու ներքին աուդիտի կոմիտեին.
2) յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և սահմանում է առաջադրանք` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունը և տրամադրված ռեսուրսները, աուդիտի մոտեցումներն ու տեխնիկան, աուդիտի տեսակն ու ծավալը.
3) կատարում է իրականացման ենթակա աուդիտորական առաջադրանքների բաժանում ներքին աուդիտորների միջև.
4) ապահովում է աուդիտի ավարտից հետո հաշվետվության կազմումը` նախապես քննարկելով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ, և տրամադրում է Հանրապետության նախագահին, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին.
5) հետևում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի իրականացմանը.
6) կազմում և Հանրապետության նախագահին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.
7) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտում, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
- «Ներքին աուդիտի մասին», «Գնումների մասին» «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի, ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազոր մարմնի սահմանման և ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1233-Ն որոշման, ՀՀ ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 8-ի «ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների կիրառման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» N 974-Ն, ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 23-ի «Ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները հաստատելու մասին» N 165-Ն, ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի «ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցները հաստատելու և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի N 934-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 143-Ն հրամանների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- բավարարել «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված պահանջներին.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մրցույթով զբաղեցնելը:
• Աշխատավարձի չափը՝ 310.858 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am
• Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել hr.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝
• դիմումը (ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:
ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2020 թվականի մարտի 23-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
---------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի (ծածկագիր՝ 03-2.1-13) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
3. Տիրապետում եմ հետևյալ լեզուներին
4. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____________________________
5. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _______________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
_____________________________________________________________________________________
7. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ __________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներև փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------2020թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության նախագահի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի (ծածկագիր՝ 03-2.1-13) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձի տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները չբավարարած անձի տվյալները |
Թերի փաստաթղթեր ներկայացրած անձի տվյալները |
-
|
-
|
Հայկ Լևոնի Ղազարյան
|
-
|
Վերջնաժամկետ` 23.03.2020