Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
Նախագահական նախաձեռնությունների վարչության մշակութային և կրթական նախաձեռնությունների բաժնի առաջատար մասնագետ
(ծածկագիր` 03-3.1-4)
Հիմնական գործառույթները՝
1) մասնակցում է սփյուռքում իրականացվող նշանակալի, առաջադեմ և ժամանակակից կրթական և մշակութային նախաձեռնությունների ուսումնասիրմանը, կատարում է համեմատական վերլուծություններ այլ պետություններում իրականացվող համանման նախաձեռնությունների հետ և նախապատրաստում է վերլուծական նյութեր, ամփոփագրեր և ներկայացնում Հանրապետության նախագահին.
2) Հանրապետության նախագահի համար նախապատրաստում է առաջարկություններ սփյուռքում գործող մշակութային և կրթական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ.
3) Բաժնի պետին է ներկայացնում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ.
4) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Բարեգործության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անգլերեն կամ ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմա-նագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մրցույթով զբաղեցնելը:
• Աշխատավարձի չափը՝ 175.932 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am
• Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել hr.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝
• դիմումը (ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:
ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2020 թվականի փետրվարի 6-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
աշխատակազմի ղեկավար
պարոն Էմիլ Տարասյանին
---------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության մշակութային և կրթական նախաձեռնությունների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 03-3.1-4) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
3. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ________________
4. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
_____________________________________________________________________________________
6. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներև փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------- 2020թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության մշակութային և կրթական նախաձեռնությունների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 03-3.1-4) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները չբավարարած անձանց տվյալները |
Թերի փաստաթղթեր ներկայացրած անձի տվյալները |
Շուշանիկ Աշոտի Գասպարյան
|
Սիլվա Լյուդվիկի Ղազարյան
|
Լևոն Արսենի Կարապետյան
|
-
|
Նվարդ Համլետի Բոցինյան
|
Աննա Վահագնի Ավետիսյան
|
-
|
|
Լուսինե Նիկոլայի Գալստյան
|
Դավիթ Խաչատուրի Հակոբյան
|
-
|
|
Կարինե Լևոնի Գրիգորյան
|
Նարինե Ռուբիկի Հովհաննիսյան
|
-
|
|
Շուշանիկ Աշոտի Գասպարյան
|
-
|
-
|
|
Լուսինե Կիմիկի Բասենցյան
|
-
|
-
|
|
Աստղիկ Լյովայի Ղայթանջյան
|
-
|
-
|
|
Կարեն Միքայելի Սիմոնյան
|
-
|
-
|
|
Գևորգ Մարտիկի Ղուկասյան
|
-
|
-
|
|
Խաչատուր Օնիկի Մարգարյան
|
-
|
-
|
Վերջնաժամկետ` 06.02.2020