Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
Հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ
(ծածկագիր` 03-2.2-16)
Հիմնական գործառույթները՝
1) իրականացնում է Հանրապետության նախագահի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.
2) լուսաբանում է Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեությունը և պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.
3) իրականացնում է Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.
4) իրականացնում է Հանրապետության նախագահի կայքէջի վարումն ինտերնետում.
5) կազմում է լրատվության միջոցների, այդ թվում` հայաստանյան մամուլի ամենօրյա տեսությունը, ինչպես նաև ինտերնետի միջոցով ապահովում է օտարերկրյա լրատվամիջոցների նյութերի ուսումնասիրումը, դրանց հիման վրա ամենօրյա տեսությունների պատրաստումը և դրանց ներկայացումը Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին և Հանրապետության նախագահի՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հարցերով օգնականին.
6) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անգլերեն կամ ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմքի վերացումը:
• Աշխատավարձի չափը՝ 256.623 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am
• Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել hr.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝
• դիմումը (ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց-վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:
ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2020 թվականի հունվարի 21-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
աշխատակազմի ղեկավար
պարոն Էմիլ Տարասյանին
---------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 03-2.2-16) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն _____________________________________________________
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
3. Տիրապետում եմ հետևյալ լեզուներին
4. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _______________
5. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով ______________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
_____________________________________________________________________________________
7. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ________________________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելու և սահմանվածկարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------- 2020թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության նախագահի աշխատակազմի hասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 03-2.2-16) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները չբավարարած անձի տվյալները |
Թերի փաստաթղթեր ներկայացրած անձի տվյալները |
Հասմիկ Աշոտի Փայտյան
|
Հասմիկ Աշոտի Փայտյան
|
|
|
Կարինե Լևոնի Գրիգորյան
|
|
|
|
Վարդան Ռազմիկի Գրիգորյան
|
|
|
|
Սմբատ Ալբերտի Սարգսյան
|
|
|
Վերջնաժամկետ` 21.01.2020