10
01, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար

Հասարակայնության հետ կապերի վարչության առաջատար մասնագետ
(ծածկագիր` 03-3.1-12)


Հիմնական գործառույթները՝

1) մասնակցում է լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ Հանրապետության նախագահի հարցազրույցների, ասուլիսների և հանդիպումների կազմակերպմանը.
2) մասնակցում է Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության լուսաբանմանը և դրա վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.
3) մասնակցում է Հանրապետության նախագահի կայքէջի վարման աշխատանքներին.
4) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- անգլերեն կամ ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մրցույթով զբաղեցնելը:

• Աշխատավարձի չափը՝ 175.932 ՀՀ դրամ:

• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am

• Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել hr.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝

• դիմումը (ձևը կցվում է),

• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,

• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,

• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2020 թվականի հունվարի 15-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

 

 

Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավար

պարոն Էմիլ Տարասյանին

 

---------------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները

 
 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակ­ված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 03-3.1-12) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

         
      Հայտնում եմ, որ.
 

1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն _____________________________________________________________

                                                (ունեմ, չունեմ)

2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

 ____________________________________________________________________________________


3. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ___________________________________________________

            (ճանաչված եմ, ճանաչված չեմ)
 

4. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________

              (տառապում եմ, չեմ տառապում)

 
 5. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ, չեմ իրականացնում)
 

6. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
 
7. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 
 

Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելու և սահմանվածկարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
 
 
      Դիմող՝    _________________   _________________

                      ստորագրություն           անուն, ազգանուն

 
 

                                                                                           «------»-------------------------2020թ.

 
 
 
 
 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 
 

Հանրապետության նախագահի աշխատակազմի hասարակայնու­թյան հետ կապերի վարչու­թյան առաջատար մասնա­գետի (ծածկագիր՝ 03-3.1-12)  ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները

 

Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները

Տվյալ պաշտոնի անձ­նագրի պահանջները չբավարարած անձանց տվյալները

Թերի փաստաթղթեր ներկայացրած անձի տվյալները

Անի Ալբերտի Թովմասյան
Անի Ալբերտի Թովմասյան
Նարինե Ռուբիկի Հովհաննիսյան
Նոննա Սամվելի Ալչանյան
Գևորգ Մարտիկի Ղուկասյան
Մարիամ Սլավիկի Դանիելյան
Ջուլիետա Մարտիկի Վարդանյան
Վերոնիկա Արսենի Գասպարյան
Լիանա Գագիկի Հայրապետյան
-
Անահիտ Ռոմիկի Նալբանդյան
Անի Սեդրակի Տեր-Առաքելյան
-
Կարինե Լևոնի Գրիգորյան
-
-
 

 

 

 

Վերջնաժամկետ` 15.01.2020

← Վերադառնալ