29
11, 2019

Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի առջև դրված որոշակի խնդիրներ իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Համապատասխան օրենսդրական ակտերի իրավական փորձաքննության, վերլուծությունների իրականացում և միջազգային փորձի ուսումնասիրում:

Հիմնական պարտականությունները՝

Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ու Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության իրավական ապահովման նպատակով` ուսումնասիրում է միջազգային փորձը, ռուսերեն և անգլերեն լեզուներով` իրավական ակտերի և այլ նյութերի վերաբերյալ նախապատրաստում է վերլուծական տեղեկանքներ:

Իրականացնում է իրավական փորձաքննություն և վերլուծություններ՝ խորհրդարանական պետությունների կոնկրետ օրենսդրական ակտերի վերաբերյալ:

Նշված աշխատանքն իրականացնելու համար պահանջվում է՝

- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- ռուսերեն և անգլերեն լեզուների /գրավոր և բանավոր/ գերազանց իմացություն:

Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, 0.5 դրույքաչափով:

• Աշխատավարձի չափը՝ 47.951 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83

• Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել hr.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝

• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց-վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
• Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

• Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

 

 
Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավար

պարոն Էմիլ Տարասյանին

 

քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները

 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝  ներկայացնում եմ որպես Հանրապետության նախագահի աշխատա­կազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի փորձագետ (hամապատասխան օրենսդրական ակտերի իրավական փորձաքննություն, վերլուծություններ և միջազգային փորձի ուսումնասիրում իրականացնող) ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝

 

1.     Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.

2.    Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.

3.    Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.

4.    Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.

5.    Այլ  _____________________________________________________ էջ.

Առդիր_____________________________________________________ էջ.

 
 Հայտնում եմ, որ.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     
 ունակություն _____________________________________________________
                                                (ունեմ, չունեմ)
 Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
 ____________________________________________________________________________________
 
 
 Տիրապետում եմ հետևյալ լեզուներին՝
 
 ____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
 (տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
 
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչված եմ, ճանաչված չեմ)

 
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
                                         (տառապում եմ,չեմ տառապում)
Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ,չեմ իրականացնում)
 

Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվում եմ,չեմ զբաղվում)
 
Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 

Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
          Դիմող՝    _________________   _________________

                             ստորագրություն              անուն, ազգանուն

 

                                                                             «------»--------------------------- 2019թ. 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավա­բանա­կան վարչության իրավական ապահովման բաժնի փորձագետի (իրավական փորձաքննության աշխա­տանք­ներում) ներգրավված անձի տվյալները

 

Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները

Տվյալ պաշտոնի անձ­նագրի պահանջները չբավարարած անձանց տվյալները

Թերի փաստաթղթեր ներկայացրած անձանց տվյալները

Կորյուն Ահարոնի Մկրտչյան
Անահիտ Վալտերի Բաբասյան
Լուսինե Սամսոնի Պետրոսյան
Ժաննա Հարությունի Հարությունյան
Կորյուն Ահարոնի Մկրտչյան
Տիգրան Հարությունի Սարգսյան
Իգոր Արթուրի Միրզախանյան
Լաուրա Արմենի Հարությունյան
Ռոզա Արսենի Բունիաթյան
Արտյոմ Խաչատուրի Սուջյան
Սաբինա Թեմուրի Մադոյան
Արտակ Գրիգորի Խաչատրյան
Մհեր Աշոտի Կոստանյան
Հրաչյա Հրայրի Բաղդասարյան
Էմմա Արտավազդի Հարությունյան
-
-
-
-
-
-
-
-
-
-
 
 

 

Վերջնաժամկետ` 04.12.2019

← Վերադառնալ