Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
Գործերի կառավարիչ
(ծածկագիր` 03-1.2-11)
Հիմնական գործառույթները՝
1) կազմակերպում է Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատողների նյութատեխնիկական սպասարկման հետ կապված աշխատանքների իրականացումը.
2) կազմակերպում է Հանրապետության նախագահի աշխատակազմի կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման աշխատանքները.
3) ապահովում է Հանրապետության նախագահի աշխատակազմում շինարարական և վերանորոգման աշխատանքների նախագծման ու դրանց կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.
4) իր գործունեության ոլորտում հետևում է գնման պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին.
5) ապահովում է Հանրապետության նախագահի աշխատակազմի պահեստում առկա նյութական արժեքների հաշվառման և պահպանման հետ կապված աշխատանքների իրականացումը.
6) ապահովում է Հանրապետության նախագահի այցերի, Հանրապետության նախագահի, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նյութատեխնիկական և տրանսպորտային միջոցների ապահովման աշխատանքների իրականացումը.
7) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավա¬կան ակտերի մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անգլերեն կամ ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մրցույթով զբաղեցնելը:
• Աշխատավարձի չափը՝ 377.659 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ HR.department@president.am
• Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել HR.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝
• դիմումը (ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց-վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:
ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2019 թվականի դեկտեմբերի 3-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
---------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի (ծածկագիր՝ 03-1.2-11) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
3. Տիրապետում եմ հետևյալ լեզուներին
4. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ______________________________
5. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
_____________________________________________________________________________________
7. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
Նախազգուշացված եմ՝կեղծ տվյալներև փաստաթղթերներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելուև սահմանվածկարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------- 2019թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի (ծածկագիր՝ 03-1.2-11) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները
|
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները չբավարարած անձանց տվյալները |
Թերի փաստաթղթեր ներկայացրած անձի տվյալները |
-
|
Արմեն Սպարտակի Խաչատրյան
|
Հովհաննես Մերուժանի Նասիբյան
|
Սմբատ Մնացականի Գրիգորյան
|
Լևոն Երջանիկի Աբրահամյան
|
Սմբատ Ալբերտի Սարգսյան
|
-
|
|
Անյուտա Ալբերտի Օհանյան
|
-
|
-
|
Վերջնաժամկետ` 03.12.2019