03
10, 2019

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի առջև դրված որոշակի խնդիրներ իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի խմբագրման աշխատանքների իրականացում

Հիմնական պարտականությունները՝

Իրականացնում է Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների նախագծերի խմբագրումը, համընթերցումը, սրբագրումը, համապատասխան ձևաթղթերի վրա տպումը.

Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների բնoրինակների և Հանրապետության նախագահի կողմից ստորագրված մյուս փաստաթղթերի պատճենների պահպանումը, ինչպես նաև ապահովում է դրանց հանձնումն արխիվ:

Նշված աշխատանքն իրականացնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն լեզվաբանական կամ բանասիրական կրթություն, պետական կառավարման համակարգում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ խմբագրական աշխատանքի (պաշտոնական տեղեկատվության խմբագրում) առնվազն հինգ տարվա ստաժ,

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Լեզվի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- հայոց լեզվի /գրավոր և բանավոր/ գերազանց իմացություն:

Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը:

• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-82

• Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել hr.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝

• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց-վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,

• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,

• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

• Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

• Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի հոկտեմբերի 8-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

 

 

Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավար

պարոն Էմիլ Տարասյանին

 

քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 

---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 

----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը

 

 

 

ԴԻՄՈՒՄ

 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված  հայտարարությանը՝  ներկայացնում եմ որպես Հանրապետության նախագահի աշխատա­կազմի քարտուղարության արձանագրային բաժնի փորձագետ (Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխա­տակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի խմբագրման աշխատանքներ իրականացնող) ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝

 

    1.    1.Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.

2. Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.

3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ
.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ
.
5. Այլ _____________________________________________________ էջ.

Առդիր_____________________________________________________ էջ.



Հայտնում եմ, որ.

Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն _____________________________________________________
(ունեմ, չունեմ)

Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

____________________________________________________________________________________

Տիրապետում եմ հետևյալ լեզուներին՝

____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում եմ և կարող եմ բացատրվել)

____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում եմ և կարող եմ բացատրվել)

____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում եմ և կարող եմ բացատրվել)


Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)


ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)

Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
_____________________________________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)


Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)


Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) կապերի մեջ

__________________________________________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)


Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:


Դիմող՝ _________________ _________________
ստորագրություն անուն, ազգանուն

                     «------»--------------------------- 2019թ.

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնում որպես փորձագետ (Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխա­տակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի խմբագրման աշխատանքներ իրականացնող) ներգրավված անձի տվյալները

 

 Տվյալ պաշտոնի  համար կազմված աշխատանքային ծրագրի պահանջները բավարարած անձանց տվյալները

 
 
                                      

Տվյալ պաշտոնի համար կազմված աշխատանքային ծրագրի պահանջները չբավարարած անձանց տվյալները

Մարինե Վահեի Երկանյան
Մարինե Վահեի Երկանյան
Թամար Ալբերտի Մարտիրոսյան
Վարդան Ռազմիկի Գրիգորյան
Լիլիթ Սմբատի Զարգարյան

Կարինե Յուրիկի Բաբայան

Լուսինե Նիկոլայի Գալստյան
-
Անահիտ Միշայի Նազարեթյան

 

Հաշվետվություն

Հաշվետվություն

Հաշվետվություն

 

 

Վերջնաժամկետ` 08.10.2019

← Վերադառնալ