Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առջև դրված որոշակի խնդիրներ իրականացնելու նպատակով զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի հետ կապված աշխատանքներում փորձագետ ներգրավելու համար
Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի հետ կապված աշխատանքների իրականացում
Հանրապետության նախագահի գործունեության, Հանրապետության նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական, տնտեսական, տարածաշրջանային հրատապ խնդիրների մասին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում տեղ գտած կարևոր նյութերի, ինչպես նաև բարձրացված հրատապ հարցերի մասին ամենօրյա կտրվածքով վերլուծական տեղեկանքների նախապատրաստում և տրամադրում վարչության պետին:
Վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է դրանց օպերատիվ արձագանքը և ըստ անհրաժեշտության ապահովում է դրանց տեղադրումը Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում:
- բարձրագույն կրթություն, մեդիա մոնիթորինգի և սոցիալական մեդիա հաղորդակցության ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ, սոցիալական մեդիա հաղորդակցության հմտություններ,
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է 11 ամիս ժամկետով:
•Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-82
•Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:
• Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել hr.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
· Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:
· Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
աշխատակազմի ղեկավար
պարոն Էմիլ Տարասյանին
քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ (զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի հետ կապված աշխատանքներ իրականացնող) ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.
5. Այլ _____________________________________________________ էջ.
Առդիր_____________________________________________________ էջ.
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
_____________________________________________________________________________________
Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------- 2019թ.
Վերջնաժամկետ` 09.09.2019