10
07, 2019

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար

Քարտուղարության արձանագրային բաժնի առաջատար մասնագետ
(ծածկագիր` 03-3.1-23)


Հիմնական գործառույթները՝

1) մասնակցում է Հանրապետության նախագահի և Աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի հայոց լեզվի կանոններին համապատասխանության հետ կապված աշխատանքների իրականացմանը՝ հիշյալ փաստաթղթերի խմբագրմանը, համընթերցմանը, սրբագրմանը, համապատասխան ձևաթղթերի վրա տպմանը.

2) մասնակցում է Աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրվող ուղեկցական նամակների նախապատրաստմանը.

3) մասնակցում է Հանրապետության նախագահի կողմից ստորագրված (վավերացված) իրավական ակտերի հաշվառման, համարակալման և առաքման նախապատրաստման աշխատանքներին.

4) մասնակցում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների բնoրինակների և Հանրապետության նախագահի կողմից ստորագրված մյուս փաստաթղթերի պատճենների պահպանմանը, ինչպես նաև իրականացնում է դրանց հանձնումն արխիվ.

5) մասնակցում է Ազգային ժողովից ստացված oրենքների թարգմանությունների վերստուգման և խմբագրման աշխատանքներին, բաժնի պետի հանձնարարությամբ՝ Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ինչպես նաև այլ փաստաթղթերի թարգմանությանը.

6) Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ.

7) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Լեզվի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառա-վարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխա¬տակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- անգլերեն կամ ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունա¬¬¬կու-թյունների տիրապետում:

Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մրցույթով զբաղեցնելը:

• Աշխատավարձի չափը՝ 175.932 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-82, էլ. փոստ՝ HR.department@president.am
Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել HR.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝

• դիմումը (ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2019 թվականի հուլիսի 15-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

 


Հանրապետության նախագահի
աշխատակազմի ղեկավար
պարոն Էմիլ Տարասյանին

---------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

---------------------------------------------------------------------------------
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

----------------------------------------------------------------------------------
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը

 

 

ԴԻՄՈՒՄ

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակ-ված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 03-3.1-23) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հայտնում եմ, որ.

1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն _____________________________________________________
(ունեմ, չունեմ)

2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

____________________________________________________________________________________

3. Տիրապետում եմ հետևյալ լեզուներին

__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)


4. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)


5. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)


6. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
_____________________________________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)


7. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)


8. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) կապերի մեջ
__________________________________________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)


Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 


Դիմող՝ _________________ _________________
ստորագրություն անուն, ազգանուն


«------»--------------------------- 2019թ.
 

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի առաջատար մասնագետի(ծածկագիր՝ 03-3.1-23)  ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները

 

 Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները

Տվյալ պաշտոնի անձ­նագրի պահանջները չբավարարած անձի տվյալները

Թերի փաստաթղթեր ներկայացրած անձի տվյալները

Մարո Վլադիմիրի Ղուկասյան
Արշակ Աշոտի Ներսիսյան
Հովսեփ Հրաչյայի Եսայան
-
Մարո Վլադիմիրի Ղուկասյան
Լիլիթ Ռոբերտի Կարապետյան
-
Արմենուհի Թաթուլի Ստեփանյան
Գայանե Սլավիկի Հովհաննիսյան
-
Աննա Մկրտչի Մելիքյան
-
-
Լիլի Վազգենի Կիրակոսյան
-
-
Վարդան Ռազմիկի Գրիգորյան
-
-
 
 
 
 

  

Վերջնաժամկետ` 15.07.2019

← Վերադառնալ