Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
1) մասնակցում է Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատողների նյութատեխնիկական սպասարկման հետ կապված աշխատանքների իրականացմանը.
2) մասնակցում է Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից զբաղեցված տարածքների կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման աշխատանքների իրականացմանը.
3) մասնակցում է Հանրապետության նախագահի աշխատակազմում շինարարական և վերանորոգման աշխատանքների նախագծման և դրանց կատարման նկատմամբ հսկողության իրականացման աշխատանքներին.
4) մասնակցում է պահեստում առկա նյութական արժեքների հաշվառման և պահպանման հետ կապված աշխատանքների իրականացմանը.
5) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- ռուսերեն կամ անգլերեն լեզուների ազատ տիրապետում.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մրցույթով զբաղեցնելը:
- Աշխատավարձի չափը՝ 175 932 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-82, էլ. փոստ՝ HR.department@president.am
· Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել HR.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմումը (ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2019 թվականի մայիսի 13-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
աշխատակազմի ղեկավար
պարոն Էմիլ Տարասյանին
---------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավարչության տնտեսական բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 03-3.1-24) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
3. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ________________
4. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
_____________________________________________________________________________________
6. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներև փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելուև սահմանվածկարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------- 2019թ.
Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավարչության տնտեսական բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 03-3.1-24) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները չբավարարած անձի տվյալները |
Թերի փաստաթղթեր ներկայացրած անձի տվյալները
|
Լիանա Հարությունի Օսիպյան
|
Լիանա Հարությունի Օսիպյան
|
-
|
Հերմինե Ռուբենի Մաթևոսյան
|
Արմեն Ստեփանի Հարությունյան
|
-
|
-
|
|
Լևոն Երջանիկի Աբրահամյան
|
-
|
-
|
Վերջնաժամկետ` 13.05.2019