30
04, 2019

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար

Հասարակայնության հետ կապերի վարչության պետ
(ծածկագիր` 03-1.2-5)
 
 
 
               Հիմնական գործառույթները՝

1) կազմակերպում է Հանրապետության նախագահի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.

2) լուսաբանում է Հանրապետության նախագահի և աշխատակազմի գործունեությունը և պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.

3) ապահովում է Հանրապետության նախագահի և աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.

4) կազմակերպում է Հանրապետության նախագահի կայքէջի վարումն ինտերնետում.

5) կազմակերպում է լրատվության միջոցների, այդ թվում` հայաստանյան մամուլի ամենօրյա տեսության կազմումը, ինչպես նաև ինտերնետի միջոցով ապահովում է օտարերկրյա լրատվամիջոցների նյութերի ուսումնասիրումը, դրանց հիման վրա ամենօրյա տեսությունների պատրաստումը և դրանց ներկայացումը Աշխատակազմի ղեկավարին և Հանրապետության նախագահի՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հարցերով օգնականին.

6) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություն­ներ:

 
 Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքա­ցիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայու­թյան մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավա­հարա­բերությունների կարգավորման մասին», «Կառա­վարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին»   ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հան­րա­­պետու­թյան նախագահի աշխա­տակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն­ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ­ներում կողմնորոշվելու ունակություն.

- համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.

- անգլերեն  կամ ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.

-  անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունա­­­կու­թյունների տիրապետում:

 

Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև  «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մրցույթով զբաղեցնելը:

  • Աշխատավարձի չափը՝ 377.659 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-82, էլ. փոստ՝ HR.department@president.am

·         Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել HR.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝

 
  • դիմումը (ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց­վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
 
ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2019 թվականի մայիսի 6-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:         

 
 
 
 
 
Հանրապետության նախագահ
պարոն Արմեն Սարգսյանին
 

---------------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը

 
 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակ­ված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 03-1.2-5) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

         
            Հայտնում եմ, որ.

1.     Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     
      ունակություն _____________________________________________________
                                                (ունեմ,չունեմ)

2.    Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
 ____________________________________________________________________________________

 

3.    Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչված եմ,ճանաչված չեմ)
 
 4.    ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________

                                         (տառապում եմ,չեմ տառապում)

 
 
5.    Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ,չեմ իրականացնում)

 

6.   Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվում եմ,չեմ զբաղվում)

 
7.    Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 
 

Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
 
 
 Դիմող՝    _________________   _________________

                ստորագրություն              անուն, ազգանուն

 
 

                                                                             «------»--------------------------- 2019թ.

 
 
 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 
 

Հանրապետության նախագահի աշխատակազմի hասարակայնու­թյան հետ կապերի վարչու­թյան պետի (ծածկագիր՝ 03-1.2-5)  ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները

 

 Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները

Տվյալ պաշտոնի անձ­նագրի պահանջները չբավարարած անձի տվյալները

Թերի փաստաթղթեր ներկայացրած անձանց տվյալները

Զոյա Նապոլեոնի Բարսեղյան
Զոյա Նապոլեոնի Բարսեղյան
Գոհար Սամվելի Մոսյան

Լիանա  Ալեքսանդրի Պեչենևսկայա

Լիլիթ Լենվելի Դամիրյան
-
Ալինա Սմբատի Խուդոյան
Արմենուհի Թաթուլի Ստեփանյան
-
-
Կարեն Բենիկի Մարգարյան
-
-

  
 
 
 
 
 

  

Վերջնաժամկետ` 06.05.2019

← Վերադառնալ