26
04, 2019

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար

Հասարակայնության հետ կապերի վարչության առաջատար մասնագետ
(ծածկագիր` 03-3.1-12)
 
 
               Հիմնական գործառույթները՝

1) մասնակցում է լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ Հանրապետության նախագահի հարցազրույցների, ասուլիսների և հանդիպումների կազմակերպմանը.

2) մասնակցում է Հանրապետության նախագահի և աշխատակազմի գործունեության լուսաբանմանը և դրա վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.

3) մասնակցում է Հանրապետության նախագահի կայքէջի վարման աշխատանքներին.

4) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություն­ներ:

 
 Նշված ժամանակավոր թափուրպաշտոնը զբաղեցնելուհամարպահանջվումէ՝

- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնք­ների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

-  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայու­թյան մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավա­հարա­բերությունների կարգավորման մասին», «Կառա­վարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին»   ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետու­թյան նախագահի աշխա­տակազմի կանոնադրությունը և կառուցվածքը  հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն­ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ­ներում կողմնորոշվելու ունակություն.

      - համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.

- անգլերեն  կամ ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.

-  անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունա­­­կու­թյունների տիրապետում:

 

Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև  «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մրցույթով զբաղեցնելը:

  • Աշխատավարձի չափը՝ 175 932 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-82, էլ. փոստ՝ HR.department@president.am

·         Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել HR.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝

 
  • դիմումը (ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց­վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
 
ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2019 թվականի մայիսի 2-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

 

 
 
Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավար

պարոն Էմիլ Տարասյանին

 

---------------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը

 
 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակ­ված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 03-3.1-12) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

         
            Հայտնում եմ, որ.
 

1.     Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     

      ունակություն _____________________________________________________
                                                (ունեմ,չունեմ)

2.    Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

 ____________________________________________________________________________________

3.    Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչվածեմ,ճանաչվածչեմ)
 

4.    ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________

                                         (տառապումեմ,չեմտառապում)

 
 
5.    Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնումեմ,չեմիրականացնում)
 

6.   Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվումեմ,չեմզբաղվում)
 
7.    Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 
 

 Նախազգուշացված եմ՝կեղծ տվյալներև փաստաթղթերներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելուև սահմանվածկարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
 
 
          Դիմող՝    _________________   _________________

                             ստորագրություն              անուն, ազգանուն

 
 

                                                                             «------»--------------------------- 2019թ.

 
 
 
 
 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 
 

Հանրապետության նախագահի աշխատակազմի hասարակայնու­թյան հետ կապերի վարչու­թյան առաջատար մասնա­գետի (ծածկագիր՝ 03-3.1-12)  ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները

 

Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները

Տվյալ պաշտոնի անձ­նագրի պահանջները չբավարարած անձի տվյալները

Թերի փաստաթղթեր ներկայացրած անձի տվյալները

Տաթևիկ Արթուրի Ոսկանյան
Տաթևիկ Արթուրի Ոսկանյան
Շուշանիկ Աշոտի Գասպարյան
Գոհար Սամվելի Մոսյան
Թեհմինե Արշակի Պողոսյան
-
-
Ալվարդ Աշոտի Սարգսյան
-
-
Արմենուհի Թաթուլի Ստեփանյան
-
-
Աղասի Ռազինի Աբրահամյան
-
-
 

 

 

Վերջնաժամկետ` 02.05.2019

← Վերադառնալ