Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
Նախագահական նախաձեռնությունների վարչության համագործակցության հատուկ նախաձեռնությունների բաժնի
առաջատար մասնագետ
(ծածկագիր` 03-3.1-5)
Հիմնական գործառույթները՝
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հանրապետության նախագահին համահայկական կառույցների կողմից հիմնված հատուկ մրցանակների հանձնման հարցում.
2) ուսումնասիրում և վերհանում է այն բարեգործական, ներդրումային և նմանատիպ այլ նախաձեռնությունները, որոնք ունեն համահայկական նշանա-կություն և Հանրապետության նախագահի համար նախապատրաստում է համապատասխան նյութեր.
3) նախապատրաստում է Հանրապետության նախագահի առաջարկությունները Կառավարությանը` Հայաստանի Հանրապետությունում մասնավոր անձանց մասնակցությամբ հատուկ նախաձեռնությունների իրականացման վերաբերյալ.
4) կազմակերպական աջակցություն է ցուցաբերում Հանրապետության նախագահին` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին մասնակցելու հարցում.
5) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Բարեգործության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անգլերեն կամ ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մրցույթով զբաղեցնելը:
• Աշխատավարձի չափը՝ 175 932 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26, հեռ. 010-71-00-81, 010-71-00-82, էլ. փոստ՝ HR.department@president.am
Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել HR.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝
• դիմումը (ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց-վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2019 թվականի ապրիլի 9-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
Հանրապետության նախագահի
աշխատակազմի ղեկավար
պարոն Էմիլ Տարասյանին
---------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
---------------------------------------------------------------------------------
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
----------------------------------------------------------------------------------
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը
ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության համագործակցության հատուկ նախաձեռնությունների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 03-3.1-5) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայտնում եմ, որ.
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն _____________________________________________________
(ունեմ, չունեմ)
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
____________________________________________________________________________________
3. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
4. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
5. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
_____________________________________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
6. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
7. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) կապերի մեջ
__________________________________________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող՝ _________________ _________________
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------- 2019 թ.
Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության համագործակցության հատուկ նախաձեռնությունների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 03-3.1-5) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները չբավարարած անձի տվյալները |
Թերի փաստաթղթեր ներկայացրած անձանց տվյալները |
Միքայել Նարեկի Սարգսյան
|
Միքայել Նարեկի Սարգսյան
|
Շուշանիկ Աշոտի Գասպարյան
|
Հերմինե Ռուբենի Մաթևոսյան
|
Անի Լևոնի Պապիկյան
|
-
|
Զեփյուռ Պողոսի Ազատյան
|
|
Էմմա Նորայրի Մուրադյան
|
-
|
-
|
|
Սիրանուշ Սերոժի Մելիքյան
|
-
|
-
|
|
Լիանա Ժիրայրի Խաչատրյան
|
-
|
-
|
|
Հայկ Գրիգորի Գևորգյան
|
-
|
-
|
|
Հասմիկ Վոլոդյայի Կարապետյան
|
-
|
-
|
Վերջնաժամկետ` 09.04.2019