23
11, 2018

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար

Հասարակայնության հետ կապերի վարչության երկրորդ կարգի մասնագետ
(ծածկագիր` 03-4.2-2)

 

Հիմնական գործառույթները՝

1) մասնակցում է լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ Հանրապետության նախագահի հարցազրույցների, ասուլիսների և հանդիպումների կազմակերպմանը.

2) մասնակցում է Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության լուսաբանմանը և դրա վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.

3) մասնակցում է Հանրապետության նախագահի կայքէջի վարման աշխատանքներին.

4) մասնակցում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման աշխատանքների իրականացմանը.

5) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- ռուսերեն կամ անգլերեն լեզուների ազատ տիրապետում.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մրցույթով զբաղեցնելը:

• Աշխատավարձի չափը՝ 95 903 ՀՀ դրամ:

• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 47, հեռ. 010-59-30-39, էլ. փոստ՝ HR.department@president.am

Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել HR.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով
փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային բաժնում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝

• դիմումը (ձևը կցվում է),

• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,

• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,

• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի նոյեմբերի 27-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

 

 

Հանրապետության նախագահի
աշխատակազմի ղեկավար
պարոն Էմիլ Տարասյանին

---------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

---------------------------------------------------------------------------------
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

----------------------------------------------------------------------------------
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը

 

 

ԴԻՄՈՒՄ

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակ-ված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 03-4.2-2) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հայտնում եմ, որ.

1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն ____________________________________________________________________________________
                                                             (ունեմ, չունեմ)
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
____________________________________________________________________________________
3. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ____________________________________________________________________________________
                                                   (ճանաչված եմ, ճանաչված չեմ)

4. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով ____________________________________________________________________________________
                                                   (տառապում եմ, չեմ տառապում)


5. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
_____________________________________________________________________________________
                                               (իրականացնում եմ, չեմ իրականացնում)

6. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ _____________________________________________________________________________________
                                                (զբաղվում եմ, չեմ զբաղվում)

7. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) կապերի մեջ
_____________________________________________________________________________________
                                              (գտնվում եմ, չեմ գտնվում)


Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

 

 

Դիմող՝ _________________ _________________
ստորագրություն անուն, ազգանուն


«------»--------------------------- 2018 թ.

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնու–թյան հետ կապերի վարչության երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 03-4.2-2) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները

 

 Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները

Տվյալ պաշտոնի անձ­նագրի պահանջները չբավարարած անձի տվյալները

Թերի փաստաթղթեր ներկայացրած անձի տվյալները

Տաթևիկ Ոսկանյան

Տաթևիկ Ոսկանյան

-

-

Կարապետ Գևորգյան

-

-

 

 

  

 

Վերջնաժամկետ` 27.11.2018

← Վերադառնալ