Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
Նախագահական նախաձեռնությունների վարչության համագործակցության հատուկ նախաձեռնությունների բաժնի
գլխավոր մասնագետների
(ծածկագրեր` 03-2.2-5, 03-2.2-6)
Հիմնական գործառույթները՝
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հանրապետության նախագահին համահայկական կառույցների կողմից հիմնված հատուկ մրցանակների հանձնման հարցում.
2) ուսումնասիրում և վերհանում է այն բարեգործական, ներդրումային և նմանատիպ այլ նախաձեռնությունները, որոնք ունեն համահայկական նշանակություն և Հանրապետության նախագահի համար նախապատրաստում է համապատասխան նյութեր.
3) նախապատրաստում է Հանրապետության նախագահի առաջարկությունները Կառավարությանը` Հայաստանի Հանրապետությունում մասնավոր անձանց մասնակցությամբ հատուկ նախաձեռնությունների իրականացման վերաբերյալ.
4) կազմակերպական աջակցություն է ցուցաբերում Հանրապետության նախագահին` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին մասնակցելու հարցում.
5) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում են՝
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Բարեգործության մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշ-վելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- ռուսերեն կամ անգլերեն լեզուների ազատ տիրապետում.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
Ժամանակավոր թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետները սահմանվում են մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մրցույթներով զբաղեցնելը:
• Աշխատավարձերի չափերը՝ 256 623 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 47, հեռ. 010-59-30-39, էլ. փոստ՝ HR.department@president.am
Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումները (ձևերը կցվում են), թվայնացնել դրանք և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել HR.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային բաժնում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝
• դիմումները (ձևերը կցվում են),
• տվյալ պաշտոններն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• յուրաքանչյուր պաշտոնի համար՝ մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի նոյեմբերի 21-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
Հանրապետության նախագահի
աշխատակազմի ղեկավար
պարոն Էմիլ Տարասյանին
---------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
---------------------------------------------------------------------------------
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
----------------------------------------------------------------------------------
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը
ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակ-ված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության համագործակցության հատուկ նախաձեռնությունների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 03-2.2-5) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայտնում եմ, որ.
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն ____________________________________________________________________________________
(ունեմ, չունեմ)
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
____________________________________________________________________________________
3. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ____________________________________________________________________________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
4. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով ____________________________________________________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
5. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
____________________________________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
6. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________________________________________________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
7. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) կապերի մեջ
_____________________________________________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող՝ _________________ _________________
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------- 2018 թ.
Հանրապետության նախագահի
աշխատակազմի ղեկավար
պարոն Էմիլ Տարասյանին
---------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
---------------------------------------------------------------------------------
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
----------------------------------------------------------------------------------
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը
ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակ-ված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության համագործակցության հատուկ նախաձեռնությունների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 03-2.2-6) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայտնում եմ, որ.
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն ____________________________________________________________________________________
(ունեմ, չունեմ)
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
____________________________________________________________________________________
3. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ____________________________________________________________________________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
4. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով ____________________________________________________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
5. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
_____________________________________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
6. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ _____________________________________________________________________________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
7. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) կապերի մեջ
_____________________________________________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող՝ _________________ _________________
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------- 2018 թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության համագործակցության հատուկ նախաձեռնությունների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 03-2.2-5) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները
|
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները չբավարարած անձի տվյալները |
Թերի փաստաթղթեր ներկայացրած անձի տվյալները |
Վահագն Ամիրխանյան |
Վահագն Ամիրխանյան |
- |
- |
Աիդա Ավագյան |
|
|
|
Վարդան Գրիգորյան |
- |
- |
|
|
Նարինե Ռուշանյան |
- |
- |
|
Անահիտ Հարությունյան |
- |
- |
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության համագործակցության հատուկ նախաձեռնությունների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 03-2.2-6) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները
|
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները չբավարարած անձի տվյալները |
Թերի փաստաթղթեր ներկայացրած անձի տվյալները |
Գրետա Հովհաննիսյան |
Գրետա Հովհաննիսյան |
- |
- |
Աիդա Ավագյան |
|
|
|
Վարդան Գրիգորյան |
- |
- |
|
|
Նարինե Ռուշանյան |
- |
- |
|
Անահիտ Հարությունյան |
- |
- |
Վերջնաժամկետ` 21.11.2018