05
09, 2018

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար

Հասարակայնության հետ կապերի վարչության խորհրդատու
(ծածկագիր` 03-2.2-16)

Հիմնական գործառույթները՝
1) իրականացնում է Հանրապետության նախագահի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.
2) լուսաբանում է Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեությունը և դրա վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.
3) ապահովում է Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.
4) իրականացնում է Հանրապետության նախագահի կայքէջի վարումը:
5) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մրցույթով զբաղեցնելը:
• Աշխատավարձի չափը՝ 256 623 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 47, հեռ. 010-593-039, էլ. փոստ՝ HR.department@president.am
Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել HR.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային բաժնում փակվող արկղի մեջ զետեղում են հետևյալ փաստաթղթերը՝

• դիմումը (ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճեները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է թղթային տարբերակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2018 թվականի սեպետմբերի 7-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

 

Հանրապետության նախագահի
աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
պարոն Էմիլ Տարասյանին

---------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

---------------------------------------------------------------------------------
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

----------------------------------------------------------------------------------
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը

 

ԴԻՄՈՒՄ

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության խորհրդատուի (ծածկագիր՝ 03-2.2-16) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հայտնում եմ, որ.

1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն __________________________________________________________
                                           (ունեմ, չունեմ)
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
____________________________________________________________________________________
3. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _______________________________________________________________________

                                                                   (ճանաչված եմ, ճանաչված չեմ)

4. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _________________________________________________________
                                                                         (տառապում եմ, չեմ տառապում)


5. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
_____________________________________________________________________________________
                             (իրականացնում եմ, չեմ իրականացնում)

6. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
                                                                                                   (զբաղվում եմ, չեմ զբաղվում)

7. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) կապերի մեջ
__________________________________________________________________________________
                                                                       (գտնվում եմ, չեմ գտնվում)


Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Դիմող՝ _________________ _________________
               ստորագրություն անուն, ազգանուն


«------»--------------------------- 2018 թ.

 

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարել էր hասարակայնության հետ կապերի վարչության խորհրդատու 
(ծածկագիր` 03-2.2-16) ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին:

Ստորեւ ներկայացվում է արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնու­թյան հետ կապերի վարչության խորհրդատուի (ծածկագիր՝ 03-2.2-16) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները

 

 Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները

Տվյալ պաշտոնի անձ­նագրի պահանջները չբավարարած անձի տվյալները

Արաքս Կասյան

Արաքս Կասյան

Էդգար Հակոբյան

Միքայել Ահարոնյան

-

Նարինե Կարսլյան

-

Վերջնաժամկետ` 07.09.2018

← Վերադառնալ