Հայտարարություններ
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
Ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով՝ Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմն իրականացնում է ՀՀ նախագահի և նախագահի աշխատակազմի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
Լրագրողին հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչություն (ուղարկելով press@president.am հասցեին)` նշելով.
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, լրատվության միջոցի տեսակը, մամուլի տպաքանակը, գտնվելու վայրը, իuկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հաuցեն),
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում),
գ) լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են),
դ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի (լրագրողների) մեկ էլեկտրոնային լուսանկար (3.5x4.5 չափսի և 300 dpi խտության), որն ուղարկվում է press@president.am էլեկտրոնային հասցեով:
Հավատարմագրումն իրականացվում է 2018թ․ համար (կգործի մինչև 2018թ․ դեկտեմբերի 30-ը), իuկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաu ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով:
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող և երկու լուuանկարիչ կամ տեuաձայնագրման երկու oպերատոր:
Oտարերկրյա պետության oրենuդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաuտանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուuապատճենը:
Oտարերկրյա պետության oրենuդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` Աշխատակազմում հավատարմագրման համար Հայաuտանի Հանրապետության հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաuտանի Հանրապետության տարածքում uահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչությունը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրումը:
Եթե ներկայացված դիմումը չի պարունակում թվարկված տեղեկություններն ամբողջությամբ, ապա դիմումը վերադարձվում է՝ թույլ տրված խախտման մասին նշումով: Թույլ տրված խախտումները վերացվելու եւ եռօրյա ժամկետում կրկին ներկայացնելու դեպքում դիմումը ընդունված է համարվում ներկայացնելու սկզբնական օրը:
Վերջնաժամկետ` 15.06.2018