17
05, 2018

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Վարչության պետը՝
1) ապահովում է սփյուռքում իրականացվող նշանակալի, առաջադեմ և ժամանակակից կրթական և մշակութային նախաձեռնությունների ուսումնասիրումը, համեմատական վերլուծությունների կատարումը այլ պետություններում իրականացվող համանման նախաձեռնությունների հետ և կազմակերպում է վերլուծական նյութերի, ամփոփագրերի նախապատրաստումը.
2) ապահովում է Հանրապետության նախագահի համար սփյուռքում գործող մշակութային և կրթական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման աշխատանքների իրականացումը.
3) ապահովում է Հանրապետության նախագահին մշակույթի և գիտության բնագավառների՝ հայ և օտարերկրյա գործիչների հետ փոխգործակցության վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
4) կազմակերպական աջակցություն է ցուցաբերում Հանրապետության նախագահին` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին մասնակցելու հարցում.
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
2) համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) ռուսերենի կամ անգլերենի կամ ֆրանսերենի կամ գերմաներենի ազատ տիրապետում.


2. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ
Բաժնի պետը՝
1) ապահովում է Հանրապետության նախագահի հաղորդակցությունը սփյուռքի կառույցների, ինչպես նաև սփյուռքահայ քաղաքական և հասարակական, այդ թվում՝ համայնքային գործիչների հետ.
2) ապահովում է Հանրապետության նախագահի՝ սփյուռքահայ համայնքներ ունեցող պետություններ այցերի և հանդիպումների բովանդակային մասի նախապատրաստման աշխատանքները:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
3) ռուսերենի կամ անգլերենի կամ ֆրանսերենի կամ գերմաներենի ազատ տիրապետում.


3. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
Բաժնի խորհրդատուն`
1) ուսումնասիրում է սփյուռքում իրականացվող նշանակալի, առաջադեմ և ժամանակակից կրթական և մշակութային նախաձեռնությունները, կատարում է համեմատական վերլուծություններ այլ պետություններում իրականացվող համանման նախաձեռնությունների հետ և նախապատրաստում է վերլուծական նյութեր, ամփոփագրեր.
2) Հանրապետության նախագահի համար նախապատրաստում է առաջարկություններ սփյուռքում գործող մշակութային և կրթական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ.
3) առաջարկություններ է ներկայացնում Հանրապետության նախագահին մշակույթի և գիտության բնագավառների՝ հայ և օտարերկրացի գործիչների հետ փոխգործակցության վերաբերյալ.
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում:


4. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ
Բաժնի գլխավոր մասնագետը`
1) կազմակերպական աջակցություն է ցուցաբերում Հանրապետության նախագահին` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին մասնակցելու հարցում.
2) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հանրապետության նախագահին համահայկական կառույցների կողմից հիմնված հատուկ մրցանակների հանձնման հարցում.
3) ուսումնասիրում և վերհանում է այն բարեգործական, ներդրումային և նմանատիպ այլ նախաձեռնությունները, որոնք ունեն համահայկական նշանակություն, և Հանրապետության նախագահի համար նախապատրաստում է համապատասխան նյութեր:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում:


5. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ
Բաժնի գլխավոր մասնագետը`
1) իրականացնում է Հանրապետության նախագահի հաղորդակցությունը սփյուռքի կառույցների, ինչպես նաև սփյուռքահայ քաղաքական և հասարակական, այդ թվում՝ համայնքային գործիչների հետ.
2) իրականացնում է Հանրապետության նախագահի՝ սփյուռքահայ համայնքներ ունեցող պետություններ այցերի և հանդիպումների բովանդակային մասի նախապատրաստումը:
3) Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկու-թյուններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում:


6.ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ
Բաժնի առաջատար մասնագետը՝
1) մասնակցում է սփյուռքում իրականացվող նշանակալի, առաջադեմ և ժամանակակից կրթական և մշակութային նախաձեռնությունների ուսումնասիրմանը, կատարում է համեմատական վերլուծություններ այլ պետություններում իրականացվող համանման նախաձեռնությունների հետ և նախապատրաստում է վերլուծական նյութեր, ամփոփագրեր և ներկայացնում Հանրապետության նախագահին.
2) Հանրապետության նախագահի համար նախապատրաստում է առաջարկություններ սփյուռքում գործող մշակութային և կրթական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ.
3) Բաժնի պետին է ներկայացնում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում:


7. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ
Բաժնի առաջին կարգի մասնագետը՝
1) մասնակցում է սփյուռքի կառույցների, ինչպես նաև սփյուռքահայ քաղաքական և հասարակական, այդ թվում՝ համայնքային գործիչների հետ Հանրապետության նախագահի հաղորդակցության նախապատրաստմանը.
2) մասնակցում է Հանրապետության նախագահի՝ սփյուռքահայ համայնքներ ունեցող պետություններ այցերի և հանդիպումների բովանդակային մասի նախապատրաստման աշխատանքներին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) ռուսերենի կամ անգլերենին ազատ տիրապետում:


8. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Վարչության պետը՝
1) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային սպասարկման իրականացումը, ինչպես նաև փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.
2) ապահովում է աշխատակազմի համակարգչային, հեռախոսային և հեռուստա-տեսային ցանցերի, ինչպես նաև ընդգրկված տեխնիկական և ծրագրային միջոցների անխափան աշխատանքը, կազմակերպում է դրանց նախագծման, կառուցման, ընդլայնման, արդիականացման և նորոգման աշխատանքները.
3) կարգավորում է համացանցի ռեսուրսների հասանելիությունը աշխատակազմի համակարգչային ցանցում, իրականացնում է դրանց արդյունավետ և նպատակային օգտագործման հսկողությունը, համակարգում համակարգչային ցանցի անվտանգության աշխատանքները.
4) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի էլեկտրոնային փոստի անվտանգ և անխափան աշխատանքը.
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) ունի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
2) համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) ռուսերենի կամ անգլերենին ազատ տիրապետում:


9. ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ
Վարչության գլխավոր մասնագետը՝
1) իրականացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետություն-ների համապատասխան մարմինների (ներկայացուցչությունների) հետ համատեղ՝ նախապատրաստվող այցերի ծրագրերի մշակումը.
2) իրականացնում է Հանրապետության նախագահի, ինչպես նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ արարողակարգային միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը.
3) իրականացնում է Հանրապետության նախագահին՝ Հայաստանի Հանրա-պետությունում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի ներկայացման, օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման դիվա-նագիտական արարողակարգային գործընթացը.
4) համաձայնեցնում է Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպումներին մասնակցող օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կազմը և նրանց հանդիպման վայրի, ժամանակի ու բնույթի մասին տեղեկացնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխա-տանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում կամ ֆրանսերեն կամ գերմաներեն լեզուների ազատ տիրապետում.

10. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ
Բաժնի գլխավոր մասնագետը`
1) իրականացնում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ներկայացնելու համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրերի նախապատրաստումը.
2) իրականացնում է բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու վերաբերյալ, Հանրապետության նախագահին ներկայացնելու համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերի նախապատրաստումը.
3) իրականացնում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ շնորհելու վերաբերյալ, Հանրապետության նախագահին ներկայացնելու համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը, ինչպես նաև բարձրագույն դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերի նախապատրաստումը.
4) իրականացնում է բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ, Հանրապետության նախագահին ներկայացնելու համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը, ինչպես նաև բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերի նախապատրաստումը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) տիրապետում է ռուսերենին կամ անգլերենին ազատ:

11. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ

Բաժնի առաջատար մասնագետը՝
1) մասնակցում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, փոփոխման և հաստատման հետ կապված աշխատանքների իրականացմանը.
2) մասնակցում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվելիք մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը.
3) մասնակցում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված աշխատանքների իրականացմանը.
4) մասնակցում է Աշխատակազմում անձնական գործերի վարման աշխատանքների իրականացմանը.

12. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ
Բաժնի առաջատար մասնագետը՝
1) մասնակցում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ներկայացնելու համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստմանը, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրերի նախապատրաստմանը.
2) մասնակցում է բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու վերաբերյալ, Հանրապետության նախագահին ներկայացնելու համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստմանը, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերի նախապատրաստմանը.
3) մասնակցում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ շնորհելու վերաբերյալ, Հանրապետության նախագահին ներկայացնելու համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստմանը, ինչպես նաև բարձրագույն դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերի նախապատրաստմանը.
4) մասնակցում է բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ, Հանրապետության նախագահին ներկայացնելու համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստմանը, ինչպես նաև բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերի նախապատրաս-տմանը:
11-12-րդ կետերում նշված ժամանակավոր թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում:

13. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ
Բաժնի առաջատար մասնագետը՝
1) իրականացնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.
2) իրականացնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը և դրանց առաքումը, աշխատակազմի ղեկավարին ներկայացվող փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունը և հետագա ընթացքի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում:

14. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ

Բաժնի առաջատար մասնագետը՝
1) մասնակցում է Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի լեզվաոճական և տերմինաբանական միասնականության ապահովման աշխատանքներին, հիշյալ փաստաթղթերի նախապատրաստմանը, անհրաժեշտ կարծիքների և նշագրումների ստացմանը, ինչպես նաև հաշվառմանը, առաքման նախապատրաստմանը, պաշտոնական հրապարակմանը, օրենքների, Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների բնօրինակների և մյուս ակտերի պատճենների պահպանմանը և հանձնմանը արխիվ.
2) մասնակցում է Ազգային ժողովից ստացված օրենքների թարգմանությունների վերստուգմանը և խմբագրմանը, Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ինչպես նաև այլ փաստաթղթերի թարգմանությանը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում:

15. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ-ԳԱՆՁԱՊԱՀ
Բաժնի առաջատար մասնագետ-գանձապահը՝
1) մասնակցում է դրամարկղային գործառույթների իրականացմանը.
2) մասնակցում է ապրանքանյութական արժեքների մուտքի և ելքի հաշվառման, դրանց վիճակի և շարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, գրանցման, ամփոփման և հաշվետվության ներկայացման աշխատանքներին.
3) մասնակցում է հիմնական միջոցների մուտքի և ելքի հաշվառման, նրանց վիճակի և շարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, գրանցման, ամփոփման և հաշվետվության ներկայացման աշխատանքներին.
4) մասնակցում է աշխատակազմի ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների գույքագրմանը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխա-տանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) ռուսերենին կամ անգլերենին ազատ տիրապետում:

16. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ
Վարչության առաջատար մասնագետը՝
1) մասնակցում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների հարցերում Հանրապետության նախագահի գործունեության տեղեկատվական-վերլուծական և կազմակերպական ապահովումն իրականացնելու ուղղությամբ աշխատանքներին.
2) մասնակցում է Հանրապետության նախագահի արտասահմանյան այցերի, օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների և Հանրապետության նախագահի մասնակցությամբ արտաքին քաղաքական այլ միջոցառումների բովանդակային մասի նախապատրաստման աշխատանքներին.
3) մասնակցում է Հանրապետության նախագահի` օտարերկյա պետությունների պետական մարմինների ղեկավարների, միջազգային, այդ թվում նաև ոչ կառավարական կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև սփյուռքահայ կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքային գործիչների հետ հաղորդակցության ապահովման աշխատանքներին.
4) մասնակցում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերություններին վերաբերող` Հանրապետության նախագահի ելույթների, դիմումների, ուղերձների և նամակների, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախապատրաստմանը.
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) միջազգային հարաբերություններ կամ արևելագիտություն կամ իրավագիտություն կամ քաղաքագիտություն կամ փիլիսոփայություն կամ պատմություն կամ բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն) կամ հայոց լեզու և գրականություն կամ օտար լեզու մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) անգլերենի կամ ռուսերենի կամ ֆրանսերենի կամ գերմաներենի ազատ տիրապետում.

17. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ
Բաժնի երկրորդ կարգի մասնագետը`
1) մասնակցում է Հանրապետության նախագահի կողմից կնքվող, հաստատվող, կասեցվող կամ չեղյալ հայտարարվող միջազգային պայմանագրերի վերաբերյալ իրավական փորձաքննությանը,
2) մասնակցում է Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացվող օրենքների` Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ, իրավական փորձաքննության իրականացմանը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) ռուսերենի կամ անգլերենի ազատ տիրապետում:
Իրավաբանական վարչության երկրորդ կարգի մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը հնարավոր է զբաղեցնել միայն քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնի հավաստագրի առկայության դեպքում:

18.ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ
Բաժնի պետը՝
1) ապահովում է ներքին աուդիտի կանոնակարգի նախագծի, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի կազմումը և ներկայացումը Հանրապետության նախագահին ու ներքին աուդիտի կոմիտեին.
2) յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և սահմանում է առաջադրանք` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունը և տրամադրված ռեսուրսները, աուդիտի մոտեցումներն ու տեխնիկան, աուդիտի տեսակն ու ծավալը.
3) կատարում է իրականացման ենթակա աուդիտորական առաջադրանքների բաժանում ներքին աուդիտորների միջև.
4) ապահովում է աուդիտի ավարտից հետո հաշվետվության կազմումը` նախապես քննարկելով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ, և տրամադրում է Հանրապետության նախագահին, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին.
5) հետևում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի իրականացմանը.
6) կազմում և Հանրապետության նախագահին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.
7) իրավունք ունի աջակցություն ստանալ այն միավորների ղեկավարներից և աշխատակիցներից` որտեղ իրականացվում է աուդիտը, պատասխանատու աշխատակիցներից պահանջել աուդիտի համար անհրաժեշտ ցանկացած տվյալ.

19.ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ

Բաժնի գլխավոր մասնագետը՝
1) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ներքին աուդիտի կանոնակարգի նախագծի, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի մշակման, ինչպես նաև վերանայման աշխատանքներին.
2) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ներքին աուդիտին.
3) աուդիտի ընթացքում բացահայտված կեղծիքի նշանների, աուդիտի սահմանափակումների վերաբերյալ անմիջապես տեղեկացնում է Բաժնի պետին.
4) իր կողմից իրականացված յուրաքանչյուր աուդիտի ավարտից հետո կազմում է հաշվետվություն և ներկայացնում Բաժնի պետին.
5) մասնակցում է ներքին աուդիտի տարեկան հաշվետվությանը կազմման աշխատանքներին.
6) իրավունք ունի աջակցություն ստանալ այն միավորների ղեկավարներից և աշխատակիցներից` որտեղ իրականացվում է աուդիտը, պատասխանատու աշխատակիցներից պահանջել աուդիտի համար անհրաժեշտ ցանկացած տվյալ.
7) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ներքին աուդիտի իրականացման համար առանձին մեթոդաբանության և այլ վերլուծական աշխատանքների մշակման, ինչպես նաև վերանայման գործընթացներին և նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը.
8) Բաժնի պետին ներկայացնում է զեկուցումներ աուդիտի իրականացման սահմանափակումների` խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ.
Նշված ժամանակավոր թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
2) «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված պահանջների բավարարում.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

20. ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ

Վարչության գլխավոր մասնագետը՝
1) իրականացնում է Հանրապետության նախագահի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.
2) լուսաբանում է Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեությունը և դրա վերաբերյալ պատրաստում են մամուլի հաղորդագրություններ.
3) ապահովում է Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.
4) իրականացնում է Հանրապետության նախագահի կայքէջի վարումը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) ռուսերեն և անգլերեն լեզուներին ազատ տիրապետում կամ ֆրանսերենին ազատ կամ գերմաներենին ազատ տիրապետում.

21. ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ

Վարչության առաջին կարգի մասնագետը՝
1) մասնակցում է լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ Հանրապետության նախագահի հարցազրույցների, ասուլիսների և հանդիպումների կազմակերպմանը.
2) մասնակցում է Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության լուսաբանմանը և դրա վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.
3) մասնակցում է Հանրապետության նախագահի կայքէջի վարման աշխատանքներին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
2) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) անգլերեն կամ ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.

22. ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ

Վարչության երկրորդ կարգի մասնագետը Վարչության պետի հանձնարարությամբ՝
1) մասնակցում է լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ Հանրապետության նախագահի հարցազրույցների, ասուլիսների և հանդիպումների կազմակերպմանը.
2) մասնակցում է Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության լուսաբանմանը և դրա վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.
3) մասնակցում է Հանրապետության նախագահի կայքէջի վարման աշխատանքներին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն.
2) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
3) անգլերեն կամ ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.
Հասարակայնության հետ կապերի վարչության երկրորդ կարգի մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը հնարավոր է զբաղեցնել միայն քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնի հավաստագրի առկայության դեպքում:
-----------------------------------------------------------------------------------------------------------------
Դիմող ՀՀ քաղաքացիներն իրենց ամփոփ անձնական տվյալները (CV) գունավոր լուսանկարով՝ 3X4 սմ չափսի, պետք է ուղարկեն m.tonoyan@president.am էլեկտրոնային հասցեով (վերջնաժամկետ` 31.05.2018 թ.)։
Խնդրում ենք համապատասխան պաշտոնի անվանումը նշել էլեկտրոնային փոստի «subject» մասում:
 

Վերջնաժամկետ` 31.05.2018

← Վերադառնալ