17
05, 2017

Հայտարարություն Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագրի համաձայն՝ հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծված 8 համապատասխան հանձնախմբերը տեղեկացնում են, որ ընդունվում են 2017 թվականի պետական մրցանակի հայցման աշխատանքները:
Գրականության և արվեստի բնագավառի՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտների, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառի ստեղծագործությունները մրցանակի կարող են ներկայացվել հեղինակների, ստեղծագործական միավորումների, ինչպես նաև համապատասխան բնագավառների այլ կազմակերպությունների կողմից:

Ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի հայցման կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, բաժանմունքների, պետական գիտահետազոտական ինստիտուտների և կենտրոնների, պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի գիտական խորհուրդների կողմից:

Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել՝

ա) ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների միայն այն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, որոնք առաջին անգամ իրագործվել (կառուցվել-ավարտվել) են 2014թ. սեպտեմբերի 15-ից հետո.

բ) գրականության և հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, թատերական արվեստի և կինոարվեստի բնագավառների միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել կամ բեմադրվել են 2015թ. սեպտեմբերի 15-ից հետո:

Որպես մրցանակ շնորհվում են՝ մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով:

Ստեղծագործությունները մրցանակի հայցման են ներկայացվում 2017 թվականի մայիսի 22-ից մինչև սեպտեմբերի 15-ը:
Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել.

1.Գրականության և հրապարակախոսության հանձնախումբ
(հանձնախմբի նախագահ՝ Հակոբ Մովսես, հասցե՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 3, Հայաստանի գրողների միություն, հեռ. 56-45-70):

2.Երաժշտության հանձնախումբ
(հանձնախմբի նախագահ՝ Դավիթ Ղազարյան, հասցե՝ ք. Երևան, Սայաթ- Նովայի 15, Հայաստանի երաժշտական ընկերություն, հեռ. 58-04-23):

3.Կերպարվեստի հանձնախումբ
(հանձնախմբի նախագահ՝ Արամ Իսաբեկյան, հասցե՝ ք. Երևան, Իսահակյան 36, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, հեռ. 56-07-26):

4.Թատերական արվեստի հանձնախումբ
(հանձնախմբի նախագահ՝ Անելկա Գրիգորյան, հասցե՝ ք. Երևան, Հանրապետության հրապարակ 4, Հայաստանի պատմության թանգարան, հեռ. 58-27-61):

5.Կինոարվեստի հանձնախումբ
(հանձնախմբի նախագահ՝ Դավիթ Մուրադյան, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 26, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի ֆակուլտետ, հեռ. 060-27-98-52, 53-62-21):

6. Ճարտարապետության և քաղաքաշինության հանձնախումբ
(հանձնախմբի նախագահ՝ Հրաչյա Պողոսյան, հասցե՝ ք. Երևան, Կառավարու-թյան տուն 3, Ա. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, հեռ. 56-29-54):

7. Ճշգրիտ և բնական գիտությունների հանձնախումբ
(հանձնախմբի նախագահ՝ Գեղամ Գևորգյան, հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք, թիվ 518 սենյակ, հեռ. 55-47-02):

8. Հումանիտար և հասարակական գիտությունների հանձնախումբ
(հանձնախմբի նախագահ՝ Յուրի Սուվարյան, հասցե՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք, հեռ. 52-13-62):

Վերջնաժամկետ` 15.09.2017

← Վերադառնալ