12
01, 2017

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`

ա) լրատվության ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքի փորձ,

բ) բարձրագույն կրթություն,

գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, լրատվության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):

Հավակնորդը պարտավոր է ներկայացնել կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում ,

բ) երկու լուսանկար 3x4 չափսի,

գ) աշխատանքային գրքույկի պատճենը,

դ) ինքնակենսագրություն,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),

է) տեղեկանք մշտական բնակության վայրից,

ը) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),

թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2017թ. հունվարի 16-ից 26-ը (ներառյալ), ժամը՝ 10:00-ից 13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչություն:

Հասցեն` ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26, հեռ. 58-87-26 / 1231:

Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի հունվարի 27 -ին, ժամը 12։00-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վարչական շենքում։
 

Վերջնաժամկետ` 26.01.2017

← Վերադառնալ