Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-13-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-13-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2025 թվականի հոկտեմբերի 15-ից 22-ը՝ քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով հետևյալ բնօրինակ փաստաթղթերի լուսապատճենները և լուսանկարը.
3. անձնագրի, նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա պետք է ներկայացնի հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը),
4. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը (աշխատանքային պայմանագիր, աշխատանքի ընդունման մասին իրավական ակտ, աշխատանքային գրքույկ: Ի լրումն նշված փաստաթղթերի՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացուց կարող է պահանջվել ներկայացնելու անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք իր աշխատանքային գործունեության վերաբերյալ, կամ աշխատանքային նկարագիր, կամ աշխատանքային գործունեությունը հավաստող այլ փաստաթուղթ),
6. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի լուսապատճենը,
Անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերի լուսապատճենները արված բնօրինակից (օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն պաշտոնական թարգմանություններից)։
Թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացին թեստավորմանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:
Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:
Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում են «Մուտք» և «Գրանցվել» պատուհանները:
«Գրանցվել» պատուհանը լրացվում է այն դեպքում, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով:
Գրանցված լինելու դեպքում անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն (այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով գրանցվել է) և գաղտնաբառը, ապա սեղմել «Մուտք» ստեղնը։
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել «Անձնական տվյալներ», «Այլ տվյալներ», «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» ենթաբաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» դաշտի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» դաշտի ներքո գրառումից. նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս ուղարկված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Համապատասխան մարմին, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար:
Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ստանալուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» դաշտի ներքո նշված «Խմբագրել» ստեղնը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» ստեղնի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղման «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
«Տեղեկատվություն մրցույթի հարցազրույցի փուլի հետաձգման մասին
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-13-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2025 թվականի նոյեմբերի 19-ին, ժամը 14։30-ին նախատեսված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հետաձգվել է և կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 14։30-ին:»
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 221.312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
· ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
(Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199)
· Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
· «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք
· «Հանրային ծառայության մասին» օրենք
Մասնագիտական գիտելիքներ (Հանրապետության նախագահի աշխատակազմ)
· «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք
(Հոդվածներ՝ 7, 10, 15, 19, 20, 25, 27, 54, 55, 56, 58, 61, 62)
· «Տեղեկատվության ազատության մասին» օրենք
· «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
· «Հանրագրերի մասին» օրենք
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով).
· Քաղաքացիական ծառայության մասին» օրենք.
· «Հանրային ծառայության մասին» օրենք.
· «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք.
· «Տեղեկատվության ազատության մասին» օրենք.
· «Հանրագրերի մասին» օրենք:
· Համակարգչից և այլ տեխնիկական միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ ծրագրերի իմացությունը՝
· Մայքրոսոֆթ Օֆիս Վորդ (Microsoft Office Word).
· Մայքրոսոֆթ Օֆիս Էքսել (Microsoft Office Excel).
· Մայքրոսոֆթ Օֆիս ՓաուերՓոինթ (Microsoft Office PowerPoint)
Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-82, էլփոստ՝ hr.department@president.am:
Թեստի ձևանմուշը կցվում է:
Տեղեկատվություն
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-13-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի նոյեմբերի 21-ին անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլի մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել հարցազրույցի փուլը:
« 21 » նոյեմբերի 2025թ.
Վերջնաժամկետ` 22.10.2025