Հայտարարություններ
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ա հրամանագրի համաձայն՝ հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծված 8 համապատասխան հանձնախմբերը տեղեկացնում են, որ ընդունվում են պետական մրցանակի հայցման աշխատանքները։
Գրականության և արվեստի բնագավառի՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտների, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառի ստեղծագործությունները մրցանակի կարող են ներկայացվել հեղինակների, ստեղծագործական միավորումների, ինչպես նաև համապատասխան բնագավառների այլ կազմակերպությունների կողմից։
Ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի հայցման կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, բաժանմունքների, պետական գիտահետազոտական ինստիտուտների և կենտրոնների, պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի գիտական խորհուրդների կողմից:
Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել՝
ա) ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների միայն այն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, որոնք առաջին անգամ իրագործվել (կառուցվել-ավարտվել) են 2012թ. սեպտեմբերի 1-ից հետո.
բ) գրականության և հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, թատերական արվեստի և կինոարվեստի բնագավառների միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել կամ բեմադրվել են 2013թ. սեպտեմբերի 1-ից հետո։
Որպես մրցանակ շնորհվում են՝ մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով։
Ստեղծագործությունները մրցանակի հայցման են ներկայացվում 2015 թվականի հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։
Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել.
1. Գրականության և հրապարակախոսության հանձնախումբ
(նախագահ՝ Արամ Գրիգորյան, հասցե՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 3, Հայաստանի գրողների միություն, հեռ. 56-45-70)
2. Երաժշտության հանձնախումբ
(նախագահ՝ Դավիթ Ղազարյան, հասցե՝ ք. Երևան, Սայաթ-Նովայի 15, Հայաստանի երաժշտական ընկերություն, հեռ.՝ 58-04-23)
3. Կերպարվեստի հանձնախումբ
(նախագահ՝ Ռոբերտ Էլիբեկյան, հասցե՝ ք. Երևան, Աբովյան 16, Հայաստանի նկարիչների միություն, հեռ.՝ 56-47-24, 56-48-53)
4. Թատերական արվեստի հանձնախումբ
(նախագահ՝ Անելկա Գրիգորյան, հասցե՝ ք. Երևան, Հանրապետության հրապարակ 4, Հայաստանի պատմության թանգարան, հեռ.՝ 58-27-61)
5. Կինոարվեստի հանձնախումբ
(նախագահ՝ Դավիթ Մուրադյան, հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 18, Հայաստանի ազգային կինոակադեմիա, հեռ.՝ 54-05-28)
6. Ճարտարապետության և քաղաքաշինության հանձնախումբ
(նախագահ՝ Սաշուր Քալաշյան, հասցե՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 17, Հայաստանի ճարտարապետների միություն, հեռ.՝ 56-15-06)
7. Ճշգրիտ և բնական գիտությունների հանձնախումբ
(նախագահ՝ Գագիկ Կրյուչկյան, հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, թիվ 304 սենյակ, հեռ.՝ 060-71-03-48060-71-03-48)
8. Հումանիտար և հասարակական գիտությունների հանձնախումբ
(նախագահ՝ Յուրի Սուվարյան, հասցե՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք, հեռ.՝ 52-13-62)։
Վերջնաժամկետ` 15.09.2015