Հայտարարություններ
Հայտարարություն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման մասին
Հայաստանի Հանրապետության Նախագահը կարգադրություն է ստորագրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Կարգադրության համաձայն, որոշվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարել մրցույթ և uտեղծել մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով հետևյալ կազմով`
նախագահ` Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ,
քարտուղար` Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆ, Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ,
անդամներ`
Արմեն ԱՄԻՐՅԱՆ, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն,
Լարիսա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, «Հանրային ծառայություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր,
Տիգրան ՖԱՐՄԱՆՅԱՆ, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր:
1. Խորհրդի անդամի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչ, հեղինակավոր և որակյալ մասնագետ է, ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին:
2. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ չեն կարող լինել`
ա) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները,
բ) օտարերկրյա քաղաքացիները,
գ) հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները,
դ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք։
Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում,
բ) անձնագրի պատճեն,
գ) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,
դ) ինքնակենսագրություն (մանրամասն),
ե) աշխատանքային գրքույկի պատճեն կամ քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված (հաստատված),
զ) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
է ) 2 լուսանկար` 3x4 չափի:
Փաստաթղթերը մրցութային հանձնաժողով ներկայացվում են ամեն օր՝ մինչև 09.03.2015թ. ներառյալ (բացառությամբ՝ շաբաթ և կիրակի) ժամը 9:00-17:30, Երևան 0077, Մարշալ Բաղրամյան 26 հասցեով (հեռ. 522364): Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվում:
Մրցույթի անցկացման կարգի մասին պաշտոնական տեքստը հրապարակված է ՀՀ պաշտոնական տեղեկագրի N 22 (825), 20.04.2011թ. համարում:
Մրցութային հանձնաժողով
Վերջնաժամկետ` 09.03.2015