Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-13-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-13-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-13-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2024 թվականի ապրիլի 8-ից 12-ը՝ քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը և լուսանկար.
1․ դիմում (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
2․ անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսա-պատճեն(ներ)ը,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի լուսապատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություն¬ներ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից, նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Հանրապետության նախագահի աշխատակազմ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Թեստի տևողությունը՝ 90 րոպե:
Թեստավորման փուլի անցկացման հասցեի փոփոխություն՝
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Տերյան 89 հասցեում՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 221.312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ՝ 29, 41, 47, 56, 123, 124, 125, 129, 131, 132, 142, 152
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
Հոդվածներ՝ 4, 6, 9, 17, 19, 20, 24, 30
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=175823
«Հանրային ծառայության մասին» օրենք
Հոդվածներ՝ 5, 7, 9, 15, 50, 52, 53
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=189406
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք
Հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 7, 10, 22
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=171966
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենք
Հոդված 3, 4, 5, 6, 7, 10
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=188987
«Տեղեկատվության ազատության մասին» օրենք
Հոդվածներ՝ 4, 5, 7, 9, 10
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=175858
Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։ էջեր 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 89, 92, 97, 103
հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։ էջեր 8, 44, 56, 57, 58, 102, 135
հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• Հաշվետվությունների մշակում
հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• Խնդրի լուծում
հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• Բարեվարքություն
hղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա¬վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-82, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:
Թեստի ձևանմուշը կցվում է:
մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցի մասին
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-13-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի մայիսի 14-ին անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցն է Մարիամ Արսենի Յայլոյանը:
Վերջնաժամկետ` 12.04.2024