Լրատվություն
Հայտարարություններ
13
03, 2024
Հանդիպման հրավեր՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին
2025-2027 թվականների ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի) հայտի նախագծի քննարկման նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը ս.թ. մարտի 20-ին, ժամը 11:00-ին կազմակերպում է քննարկում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նյութերը տեղադրված են president.am կայքի «Աշխատակազմ» բաժնի «Բյուջե» ենթաբաժնում:
Մասնակցության մասին տեղեկացնել anna.mkrtchyan@president.am էլեկտրոնային փոստով կամ 010 710091 հեռախոսահամարով
Վերջնաժամկետ` 19.03.2024