28
10, 2022

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար

Հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր` 01-10-Մ1-2)

 
 Հիմնական գործառույթները՝
 

1)      իրականացնում է լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ Հանրապետության նախագահի հարցազրույցների, ասուլիսների և հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատանքներ.

2) իրականացնում է Հանրապետության նախագահի և աշխատակազմի գործունեու­թյան լուսաբանման աշխատանքներ.

3)     իրականացնում է լրատվության միջոցների մշտական մոնիթորինգ և պատրաստում է ամենօրյա տեսություն.

4) իրականացնում է Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջի վարման և սպասարկման աշխատանքները՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։

 Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակության իրազեկման կամ հասարակության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի կամ բանասիրության և թարգմանչության բնագավառներում` երեք տարվա աշխատանքային ստաժ.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայու­թյան մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավա­հարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախա­գահի 2018թ. ապրիլի 18-ի «Հան­րա­­պետության նախագահի աշխա­տակազմի կանո­նա­դրու­­թյունը և կառուցվածքը  հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն­ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.

- համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.

- անգլերեն  և ռուսերեն լեզուների տիրապետում.

-  անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունա­­­կու­թյունների տիրապետում:

Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանա­գրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև  քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը:

Աշխատավարձի չափն է 256.623 ՀՀ դրամ, աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-82, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am:

Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:

Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի  թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝

 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց­վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
 

Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային փոստի միջոցով:
 

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 2-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:  

 

Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավարի

 պարտականությունները կատարող

պարոն Խաչատուր Պողոսյանին

 

---------------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները

 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակ­ված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի հասա­րակայնու­թյան հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր` 01-10-Մ1-2) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

 
            Հայտնում եմ, որ.
 

1.     Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     

ունակություն _____________________________________________________

                                                (ունեմ, չունեմ)

2.    Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

 ____________________________________________________________________________________


3.    Տիրապետում եմ հետևյալ լեզուներին

 
__________________________________________________________________________________              (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________              (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________              (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________              (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
 

4.    Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչված եմ, ճանաչված չեմ)
 

5.    ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _______________________________

   (տառապում եմ, չեմ տառապում)

 
6.   Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ, չեմ իրականացնում)
 

7.    Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                              (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
 
8.   Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                       (գտնվում եմ, չեմ գտնվում)
 
 

 Նախազգուշացված եմ՝կեղծ տվյալներև փաստաթղթերներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելուև սահմանվածկարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
 
 
          Դիմող՝    _________________   _________________

                         ստորագրություն             անուն, ազգանուն

 
 

                                                                             «------»--------------------------- 2022թ.

 

 

 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 
 
 

Հանրապետության նախագահի աշխատակազմի

hասարակայնության հետ կապերի 

վարչության գլխավոր մաս­նա­գետի (ծածկագիր` 01-10-Մ1-2) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները

Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձի տվյալները

Տվյալ պաշտոնի անձ­նագրի պահանջները չբավարարած անձանց տվյալները

Զառա Իսրաելյան
Լուսինե Բաղդասարյան
-
Զառա Իսրաելյան
-
Հեղինե Խառատյան
-
Թամարա Ղազարյան
-
 
 

 

 
 

Վերջնաժամկետ` 02.11.2022

← Վերադառնալ