20
06, 2022

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ սոցիալական մեդիայի (Facebook, Twitter) հաշիվների հետ աշխատանքներ իրականացնելու աշխատանքներում փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Սոցիալական մեդիայում (Facebook, Twitter) Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական, տնտեսական, տարածաշրջանային հրատապ խնդիրների, տեղ գտած կարևոր նյութերի, այդ թվում՝ բարձրացված հրատապ հարցերի մասին ամենօրյա կտրվածքով վերլուծական տեղեկանքների նախապատրաստում, սոցիալական ցանցերի միջոցով քաղաքացիների հետ կապի պահպանում, հաշվետվությունների պատրաստում:

Հիմնական պարտականությունները՝

1. Սոցիալական մեդիայի միջոցով ստացված հարցումների և արձագանքների վերաբերյալ ամբողջական և համապարփակ վերլուծական պատասխանների նախապատրաստում.
2. Քաղաքացիներից ստացված արձագանքների մոնիթորինգ և շաբաթական կտրվածքով հաշվետությունների նախապատրաստում:

Նշված աշխատանքն իրականացնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, սոցիալական մեդիայի կամ սոցիալական մեդիա մոնիթորինգի կամ հաղորդակցության կամ հասարակության իրազեկման կամ հասարակության հետ կապերի ոլորտներում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ, սոցիալական մեդիա հաղորդակցության հմտություններ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն-ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- հայոց լեզվի /գրավոր և բանավոր/ գերազանց իմացություն:

Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 71-00-83.
• Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:
Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝

• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պա-հանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները,
• աշխատանքային ստաժ ունենալու դեպքում աշխատանքային գրքույկի պատճենը,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճեն-ները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

• Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքա-ցիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

• Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2022 թվականի հունիսի 23-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

 

Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավարի

 պարտականությունները կատարող

պարոն Խաչատուր Պողոսյանին

 

քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները

 
 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝  ներկայացնում եմ որպես Հանրապետության նախա­գահի աշխատակազմի հասա­րա­կայնու­թյան հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ սոցիալական մեդիայի (Facebook, Twitter)  հաշիվների հետ աշխատանքներ իրականացնելու աշխատանքներում փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝

 

1.     Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.

2.    Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.

3.    Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.

4.    Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.

5.    Այլ  _____________________________________________________ էջ.

Առդիր_____________________________________________________ էջ.

 
 Հայտնում եմ, որ.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     
 ունակություն _____________________________________________________
                                                (ունեմ, չունեմ)
      Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
 ____________________________________________________________________________________
Տիրապետում եմ հետևյալ լեզուներին՝
 
 ____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
 (տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
 
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչված եմ, ճանաչված չեմ)

 
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
                                         (տառապում եմ, չեմ տառապում)
Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ, չեմ իրականացնում)
 

Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
 
Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 

Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
          Դիմող՝    _________________   _________________

                          ստորագրություն              անուն, ազգանուն

 

 

                                                                             «------»--------------------------- 2022թ. 

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 
 
 

 

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ սոցիալական մեդիայի (Facebook, Twitter) հաշիվների հետ աշխատանքներ իրականացնելու աշխա­տանքներում ներգրավված փորձագետի տվյալները

 

Համապատասխան պահանջները բավարարած անձանց տվյալները

Համապատասխան պահանջները չբավարարած անձի տվյալները

Դանիել Մնացականի Շահումյան

Անի Ռուբենի Եղիազարյան
-
Դանիել Մնացականի Շահումյան
-
Աննա Ռոբերտի Վանյան
-
Գայանե Վրեժի Մարկոսյան
-

 Հաշվետվություն

Եզրակացություն

Վերջնաժամկետ` 23.06.2022

← Վերադառնալ