Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ սոցիալական մեդիայի հաշիվների հետ աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև ռուսալեզու թարգմանություններ իրականացնելու աշխատանքներում փորձագետ ներգրավելու համար
Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հանրապետության նախագահի գործունեության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում տեղ գտած տեղեկատվության մոնիթորինգ, ինչպես նաև համապատասխան նյութերի ռուսերեն լեզվով թարգմանություն:
· Առանձնացնում է Հանրապետության նախագահի գործունեության, Հանրապետության նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական, տնտեսական, տարածաշրջանային հրատապ խնդիրների մասին ռուսալեզու զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում տեղ գտած նյութերը և ամենօրյա կտրվածքով նախապատրաստում է վերլուծական տեղեկանք ու տրամադրում վարչության պետին։
· Իրականացնում է Հանրապետության նախագահի ելույթների, ուղերձների, նամակների հայերենից ռուսերեն թարգմանություն։
- բարձրագույն լեզվաբանական կամ բանասիրական/լրագրողական կրթություն, պետական կառավարման համակարգում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ թարգմանչական աշխատանքի (պաշտոնական տեղեկատվության թարգմանություն) առնվազն հինգ տարվա ստաժ:
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 71-00-83.
- Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:
Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները,
- աշխատանքային ստաժ ունենալու դեպքում աշխատանքային գրքույկի պատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
· Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:
· Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2022 թվականի հունիսի 14-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
աշխատակազմի ղեկավարի
պարոն Խաչատուր Պողոսյանին
քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ սոցիալական մեդիայի հաշիվների հետ աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև ռուսալեզու թարգմանություններ իրականացնելու աշխատանքներում փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.
5. Այլ _____________________________________________________ էջ.
Առդիր_____________________________________________________ էջ.
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
_____________________________________________________________________________________
Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------- 2022թ.
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ ելույթների, ուղերձների, նամակների հայերենից ռուսերեն թարգմանություններ իրականացնելու աշխատանքներում ներգրավված փորձագետի տվյալները |
Համապատասխան պահանջները բավարարած անձի տվյալները |
Համապատասխան պահանջները չբավարարած անձի տվյալները |
Ելենա Կարենի Կուրդիյան
|
Ելենա Կարենի Կուրդիյան
|
-
|
Վերջնաժամկետ` 14.06.2022