Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
Հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր` 01-10-Մ1-2)
Հիմնական գործառույթները՝
1) իրականացնում է լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ Հանրապետության նախագահի հարցազրույցների, ասուլիսների և հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատանքներ.
2) իրականացնում է Հանրապետության նախագահի և Աշխատակազմի գործունեության լուսաբանման աշխատանքներ.
3) իրականացնում է լրատվության միջոցների մշտական մոնիթորինգ և պատրաստում է ամենօրյա տեսություն.
4) իրականացնում է Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջի վարման և սպասարկման աշխատանքները՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակության իրազեկման կամ հասարակության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի կամ բանասիրության և թարգմանչության բնագավառներում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետում.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը:
- Աշխատավարձի չափը՝ 256.623 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am
- Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:
Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:
ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի հունիսի 2-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
Հանրապետության նախագահի
աշխատակազմի ղեկավարի
պարտականությունները կատարող
պարոն Խաչատուր Պողոսյանին
---------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
---------------------------------------------------------------------------------
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
----------------------------------------------------------------------------------
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները
ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր` 01-10-Մ1-2) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայտնում եմ, որ.
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն _____________________________________________________
(ունեմ, չունեմ)
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
____________________________________________________________________________________
3. Տիրապետում եմ հետևյալ լեզուներին
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
4. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
5. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
6. Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
_____________________________________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
7. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
8. Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) կապերի մեջ
__________________________________________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող՝ _________________ _________________
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------- 2022թ.
Հանրապետության նախագահի աշխատակազմի hասարակայնության հետ կապերի
վարչության գլխավոր
մասնագետի (ծածկագիր` 01-10-Մ1-2) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձի տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները չբավարարած անձանց տվյալները |
Աղասի Մարգարյան
|
Հայկ Բարսեղյան
|
Ժաննա Թարոյան
|
Աղասի Մարգարյան
|
||
Գայանե Մարկոսյան
|
Վերջնաժամկետ` 02.06.2022