24
05, 2022

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար

Արտաքին կապերի և արարողակարգի վարչության արարողակարգի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 01-9-Մ3-5)

 
 
  Հիմնական գործառույթները՝
 

1) իրականացնում է Հանրապետության նախագահի՝ նախապես ծրագրված ժամանակացույցով Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ, միջազգային և տեղական բնույթիհանդիպումների և խորհրդակցու­թյունների արարողակարգի հետ կապված աշխատանքները.

2) իրականացնում է Հանրապետության նախագահին՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի ներկայացման, օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման դիվանագիտական արարողակարգի հետ կապված աշխատանքները.

3) իրականացնում է պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու, ինչպես նաև դատավորների երդման պաշտոնական արարողությունների կազմակերպական աշխատանքները:

 Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝


- բարձրագույն կրթություն, hանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ քաղաքագիտության կամ միջազգային կապերի (միջազգային հարաբերություն­ների) բնագավառներում` մեկ տարվա աշխա­տանքային ստաժ:

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայու­թյան մասին», «Հանրային ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Պետական արարողակարգի մասին», «Դրոշի մասին», «Օրհներգի մասին»  ՀՀ օրենքների, Հանրապետության նախա­գահի 2018թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխա­տակազմի կանո­նա­դրու­­թյունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն­ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.

- համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.

- անգլերեն և ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.
 

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունա­­­կու­թյունների տիրապետում:

Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանա­գրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև  քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը:

 
  • Աշխատավարձի չափը՝ 175.932 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am
  • Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:

Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝

 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց­վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
 

Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային փոստի միջոցով:
 

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի մայիսի 27-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:   

 

 

Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավարի

պարտականությունները կատարող

պարոն Խաչատուր Պողոսյանին

 

---------------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները

 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակ­ված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության արարողակարգի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 01-9-Մ3-5) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

 
            Հայտնում եմ, որ.
 

1.     Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     

      ունակություն _____________________________________________________
                                                (ունեմ, չունեմ)


2.    Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

 ____________________________________________________________________________________


3.    Տիրապետում եմ հետևյալ լեզուներին

 
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
 


4.    Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչված եմ, ճանաչված չեմ)
 


5.    ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _______________________________________________   (տառապում եմ, չեմ տառապում)

 

6.   Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ, չեմ իրականացնում)
 


7.    Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
 

8.   Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 
 

 Նախազգուշացված եմ՝կեղծ տվյալներև փաստաթղթերներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելուև սահմանվածկարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
 
 
          Դիմող՝    _________________   _________________

                        ստորագրություն             անուն, ազգանուն

 
 

                                                                                           «------»--------------------------- 2022թ.

      

 

 

 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 
 

Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության արարողակարգի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 01-9-Մ3-5) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները

 

 Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձի տվյալները

Տվյալ պաշտոնի անձ­նագրի պահանջները չբավարարած անձանց տվյալները

Լևոն Կարապետյան
Հայկ Բարսեղյան
-
Լևոն Կարապետյան
 
 

 

 

Վերջնաժամկետ` 27.05.2022

← Վերադառնալ