16
12, 2021

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար

Արտաքին կապերի և արարողակարգի վարչության արարողակարգի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 01-9-Մ3-5)


Հիմնական գործառույթները՝

1) իրականացնում է Հանրապետության նախագահի՝ նախապես ծրագրված ժամանակացույցով Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ, միջազգային և տեղական բնույթի հանդիպումների և խորհրդակցությունների արարողակարգի հետ կապված աշխատանքները.

2) իրականացնում է Հանրապետության նախագահին՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի ներկայացման, օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման դիվանագիտական արարողակարգի հետ կապված աշխատանքները.

3) իրականացնում է պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու, ինչպես նաև դատավորների երդման պաշտոնական արարողությունների կազմակերպական աշխատանքները:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, hանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ քաղաքագիտության կամ միջազգային կապերի (միջազգային հարաբերությունների) բնագավառներում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Պետական արարողակարգի մասին», «Դրոշի մասին», «Օրհներգի մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն-ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անգլերեն և ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը:

• Աշխատավարձի չափը՝ 175.932 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am
• Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:
Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝

• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց-վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:
ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2021 թվականի դեկտեմբերի 21-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

 

 

Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավար

պարոն Էմիլ Տարասյանին

 

---------------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները

 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակ­ված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության արարողակարգի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 01-9-Մ3-5) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

 
            Հայտնում եմ, որ.
 

1.     Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     

      ունակություն _____________________________________________________
                                                (ունեմ, չունեմ)

2.    Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)

 ____________________________________________________________________________________

3.    Տիրապետում եմ հետևյալ լեզուներին

 __________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ, կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
 

4.    Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչված եմ, ճանաչված չեմ)
 

5.    ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով ____________________________________________

    (տառապում եմ, չեմ տառապում)

 
6.   Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ, չեմ իրականացնում)
 

7.    Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
 
8.   Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 
 

 Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներև փաստաթղթերներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելուև սահմանվածկարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
 
 
          Դիմող՝    _________________   _________________

                        ստորագրություն             անուն, ազգանուն

 
 

                                                                                        «------»--------------------------- 2021թ.

 

 

Վերջնաժամկետ` 21.12.2021

← Վերադառնալ