Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար
Արտաքին կապերի և արարողակարգի վարչության արտաքին կապերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 01-9-Մ3-3)
1) իրականացնում է Հանրապետության նախագահի հանդիպումների և արտասահմանյան այցերի (Կենտրոնական Ասիայի, Հյուսիսարևելյան Ասիայի երկրներ, Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներ) նախապատրաստման աշխատանքները.
2) մասնակցում է Հանրապետության նախագահի՝ նշված երկրներին առնչվող գործունեության կազմակերպչական և տեղեկատվական-վերլուծական աշխատանքներին.
3) իրականացնում է Հանրապետության նախագահի անունից կազմվող նշված երկրներին վերաբերող փաստաթղթերի կազմման աշխատանքները.
4) մասնակցում է Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին վերաբերող տեղեկանքների նախապատրաստման աշխատանքներին.
- բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կապերի (միջազգային հարաբերությունների) բնագավառներում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անգլերեն և ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը:
- Աշխատավարձի չափը՝ 175.932 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am
- Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:
Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2021 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
աշխատակազմի ղեկավար
պարոն Էմիլ Տարասյանին
---------------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության արտաքին կապերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 01-9-Մ3-3) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
2. Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
3. Տիրապետում եմ հետևյալ լեզուներին
4. Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ________________
5. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
_____________________________________________________________________________________
7. Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
Նախազգուշացված եմ՝կեղծ տվյալներև փաստաթղթերներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելուև սահմանվածկարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------- 2021թ.
Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության արտաքին կապերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 01-9-Մ3-3) ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձի տվյալները |
Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները չբավարարած անձանց տվյալները |
Սեդա Հախնազարյան
|
Սեդա Հախնզարյան
|
Արտուշ Մկրտումյան
|
|
Աստղիկ Մկրտչյան
|
|
|
Տիգրան Վարդանյան
|
Վերջնաժամկետ` 15.10.2021