13
09, 2013

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի հայտարարությունը

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» հրամանագրի համաձայն, հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծված համապատասխան ութ հանձնախմբերը տեղեկացնում են, որ պետական մրցանակի հայցման աշխատանքների ընդունման ժամկետը սեպտեմբերի 15-ից երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 30-ը:

 

Վերջնաժամկետ` 30.09.2013

← Վերադառնալ