04
08, 2021

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության  պետի (ծածկագիր՝ 01-13-Ղ2-1) քաղաքացիական ծառայու­թյան թափուր պաշ­տոնը զբաղեց­նելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքա­ցիական ծառայողները:

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության պետի (ծածկագիր՝ 01-13-Ղ2-1)պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքա­ցիական ծառայողի համար սահմանված իրավունք­ների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության պետի (ծածկագիր՝ 01-13-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեց­նելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի օգոստոսի 4-ից 10-ը՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով հետևյալ փաստաթղթերը և լուսանկար

1․ դիմում (ձևը լրացվու է էլեկտրոնային եղանակով),

2․ անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),

3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի  լուսապատճենը,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի ուսապատճենները կամ դրան փոխարինող  ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

 
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություն­ներ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:

Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:

Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից, նշված հատվածում՝

ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,

բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է,

գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:

Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:

Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Թեստի տևողությունը՝ 90 րոպե:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 377.659 (երեք հարյուր յոթանասունյոթ հազար վեց հար­յուր հիսունինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխա­նատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
Հոդվածներ՝ 3, 6, 9, 34
 
«Հանրագրերի մասին» օրենք

Հոդվածներ՝ 5, 7, 9, 10
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=151406

 
«Լեզվի մասին» օրենք
Հոդվածներ՝ 2, 4
 
«Տեղեկատվության ազատության մասին» օրենք
Հոդվածներ՝ 4, 5, 7, 9, 10
 

«Հանրային ծառայության մասին» օրենք
Հոդվածներ՝ 5, 9, 50

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154457
 

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
Հոդվածներ՝ 4, 6, 9, 17, 19, 24, 30

 

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք

Հոդվածներ՝ 3, 4, 5, 7

 
 
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք
Հոդվածներ՝ 20, 33, 35
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=144936
 
 

Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։ էջեր 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 81, 89, 92, 97, 103

 

Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։ էջեր 8, 44, 56, 57, 58, 102, 135

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

 

Որոշումների կայացում

 
հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
 
 
հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
 

Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)

 
հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
 

Խնդրի լուծում

 
հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա­վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:

 

Թեստի ձևանմուշը կցվում է: 

 

 

Տեղեկատվություն

 մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցի մասին

 

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության պետի (ծածկագիր՝ 01-13-Ղ2-1) թափուր պաշտոնը զբաղեց­նելու համար 2021 թվականի սեպտեմբերի 8-ին անցկացված ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցն է Արմինե Արմենի Գևորգյանը:

 
 

 

 «8» սեպտեմբերի 2021թ.

Վերջնաժամկետ` 10.08.2021

← Վերադառնալ