02
07, 2021

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ սոցիալական մեդիայի հաշիվների հետ աշխատանքներ իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Սոցիալական մեդիայում Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության լուսաբանման ապահովում:

Հիմնական պարտականությունները՝

Առանձնացնում է մամուլից Հանրապետության նախագահի և Հանրա-պետու¬թյան նախագահի աշխատակազմի գործունեության վերաբերյալ կարևոր հրապարակումները՝ սոցիալական մեդիայում (Facebook, Twitter, Youtube, Telegram) տեղադրելու համար:

Նշված աշխատանքն իրականացնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, սոցիալական մեդիա կամ հաղորդակցության կամ հասարակության իրազեկման կամ հասարակության հետ կապերի ոլորտներում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ, սոցիալական մեդիա հաղորդակցության հմտություններ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն-ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- հայոց լեզվի /գրավոր և բանավոր/ գերազանց իմացություն:

Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներ-գրավ¬վում է մինչև 2022 թվականի հունիսի 13-ը:

• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 71-00-83.
• Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:
Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝


• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները,
• աշխատանքային ստաժ ունենալու դեպքում աշխատանքային գրքույկի պատճենը,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

• Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

• Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 
 
 
 
Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավար

պարոն Էմիլ Տարասյանին

 

քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները

 
 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝  ներկայացնում եմ որպես Հանրապետության նախա­գահի աշխատակազմի հասա­րա­կայնու­թյան հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիր­ներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու՝ սոցիալական մեդիայի հաշիվների հետ աշխատանքներ իրականաց­նելու նպա­տակով փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստա­թղթերի պատճենները՝

 

1.     Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.

2.    Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.

3.    Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.

4.    Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.

5.    Այլ  _____________________________________________________ էջ.

Առդիր_____________________________________________________ էջ.

 
 Հայտնում եմ, որ.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     
 ունակություն _____________________________________________________
                                                (ունեմ, չունեմ)
      Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
 ____________________________________________________________________________________
 
 
Տիրապետում եմ հետևյալ լեզուներին՝
 
 ____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
 (տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ ,կարդում եմ և կարող եմ բացատրվել)
 
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչված եմ, ճանաչված չեմ)

 
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
                                     (տառապում եմ, չեմ տառապում)
Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ, չեմ իրականացնում)
 

Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
 
Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 

Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
          Դիմող՝    _________________   _________________

                          ստորագրություն              անուն, ազգանուն

 

                                                                                     «------»--------------------------- 2021թ. 

 

 


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 

 

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասա­րա­կայնու­թյան հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիր­ներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ սոցիալական մեդիայի հաշիվների հետ աշխատանքներ իրականաց­նելու համար ներգրավված փորձագետի տվյալները

 

Համապատասխան պահանջները բավարարած անձի տվյալները

Համապատասխան պահանջները չբավարարած անձանց տվյալները

Հովհաննես Սերգեյի Քոչարյան
Հովհաննես Սերգեյի Քոչարյան
Սեդա Գագիկի Խաչիկյան
-
Հասմիկ Կամոյի Բալասանյան

 

Վերջնաժամկետ` 08.07.2021

← Վերադառնալ