02
07, 2021

Հանրապետության նախագահի աշխատակազմի առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի աշխատանքներ իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հանրապետության նախագահի աշխատակազմ մուտքագրված պարբերական մամուլի և Հանրապետության նախագահին մակագրությամբ հասցեագրված գրքերի, գրքույկների դասակարգման աշխատանքների, Հանրապետության նախագահի աշխատակազմ մուտքագրված փաստաթղթերի վիճակագրության իրականացում:

Հիմնական պարտականությունները՝


Իրականացնում է Հանրապետության նախագահի աշխատակազմ մուտքագրված պարբերական մամուլի (թերթեր, հանդեսներ, ամսագրեր), ինչպես նաև Հանրապետության նախագահին մակագրությամբ հասցեագրված գրքերի և գրքույկների դասակարգման և պահպանման աշխատանքները:
Իրականացնում է Հանրապետության նախագահի աշխատակազմ մուտքա-գրված փաստաթղթերի վիճակագրությունն ու վերլուծությունը:

Նշված աշխատանքն իրականացնելու համար պահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, մասնագիտական կամ պետական կառավարման համակարգում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչա¬կան իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառա¬վարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների, Հանրապետության նախագահի 2018թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխա¬տակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն¬ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշ¬-խատելու ունակություն.
- հայոց լեզվի /գրավոր և բանավոր/ գերազանց իմացություն:

Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներ-գրավ¬վում է մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 71-00-83.
• Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:
Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝


• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պա-հանջ¬ների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները,
• աշխատանքային ստաժ ունենալու դեպքում աշխատանքային գրքույկի պատճ¬ենը,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճեն-ները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

• Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքա-ցիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

• Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա¬պետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետու¬թյան քաղաքացիությունը դադարեց¬նելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 
 
Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավար

պարոն Էմիլ Տարասյանին

 

քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները

 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝  ներկայացնում եմ որպես Հանրապետության նախագահի աշխատա­կազմի կանոնա­դրա­կան խնդիրներից բխող որոշակի աշխատանքներ իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝

 

1.     Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.

2.    Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.

3.    Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.

4.    Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.

5.    Այլ  _____________________________________________________ էջ.

Առդիր_____________________________________________________ էջ.

 
 Հայտնում եմ, որ.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     
 ունակություն _____________________________________________________
                                                (ունեմ, չունեմ)
      Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
 ____________________________________________________________________________________
 
 
Տիրապետում եմ հետևյալ լեզուներին՝
 
 ____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ,կարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
 (տիրապետում եմ ազատ,կարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ,կարդում եմ և կարող եմ բացատրվել)
 
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչված եմ, ճանաչված չեմ)

 
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
                                         (տառապում եմ, չեմ տառապում)
Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ, չեմ իրականացնում)
 

Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
 
Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 

Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
          Դիմող՝    _________________   _________________

                          ստորագրություն              անուն, ազգանուն

 
 
 

                                                                                  «------»--------------------------- 2021թ. 

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հանրապետության նախագահի աշխատա­կազմի առջև դրված կանոնա­դրական խնդիրներից բխող որոշակի աշխատանքներ իրականացնելու նպա­տակով փորձագետ ներգրավված անձի տվյալները

 Տվյալ պաշտոնի  համար կազմված աշխատանքային ծրագրի պահանջները բավարարած անձանց տվյալները

Տվյալ պաշտոնի համար կազմված աշխատանքային ծրագրի պահանջները չբավարարած անձանց տվյալները

Մարինե Վահեի Երկանյան
Մարինե Վահեի Երկանյան
Նարե Սպարտակի Առաքելյան
Լուսինե Կիմիկի Բասենցյան
Սեդա Գագիկի Խաչիկյան

 


Հաշվետվություն 

 

Վերջնաժամկետ` 08.07.2021

← Վերադառնալ