Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավելու համար
Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև արխիվացման հետ կապված աշխատանքների իրականացում:
Հիմնական պարտականությունները՝
Իրականացնում է Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների նախագծերի համընթերցումը, սրբագրումը, համապատասխան ձևաթղթերի վրա տպումը:
Իրականացնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող ուղեկցական նամակների նախապատրաստումը:
Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների բնoրինակների և Հանրապետության նախագահի կողմից ստորագրված մյուս փաստաթղթերի պատճենների պահպանումը և արխիվացումը, դրանց ցուցակագրումը:
Նշված աշխատանքն իրականացնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն լեզվաբանական կամ բանասիրական կրթություն, մասնագիտական կամ պետական կառավարման ոլորտի երկու տարվա աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Լեզվի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների, Հանրապետության նախագահի 2018թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն-ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- հայոց լեզվի /գրավոր և բանավոր/ գերազանց իմացություն:
Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81.
• Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:
Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները,
• աշխատանքային ստաժ ունենալու դեպքում աշխատանքային գրքույկի պատճենը,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
• Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:
• Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2021 թվականի հունիսի 3-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
աշխատակազմի ղեկավար
պարոն Էմիլ Տարասյանին
քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.
5. Այլ _____________________________________________________ էջ.
Առդիր_____________________________________________________ էջ.
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
_____________________________________________________________________________________
Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------- 2021թ.
Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնում որպես փորձագետ ներգրավված անձի տվյալները |
Տվյալ պաշտոնի համար կազմված աշխատանքային ծրագրի պահանջները բավարարած անձանց տվյալները |
Տվյալ պաշտոնի համար կազմված աշխատանքային ծրագրի պահանջները չբավարարած անձանց տվյալները |
Արմինե Ալբերտի Եփրեմյան
|
Արմինե Ալբերտի Եփրեմյան
|
Նինա Մաքսիմի Սիմոնյան
|
Արտուշ Արամայիսի Մկրտումյան
|
||
Մարիաննա Մայիսի Սահրադյան
|
Վերջնաժամկետ` 03.06.2021