Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ ֆրանսերեն և անգլերեն լեզուներով թարգմանություններ իրականացնելու աշխատանքներում ներգրավված փորձագետի
Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ապահովում է «www.president.am» պաշտոնական ինտերնետային կայքէջի վարման աշխատանքները՝ իրականացնելով կայքում ֆրանսերեն և անգլերեն լեզուներով տեղադրվող տեղեկատվության թարգմանությունը։
Հիմնական պարտականությունները՝
Իրականացնում է Հանրապետության նախագահի "www.president.am" պաշտոնական ինտերնետային կայքէջի ֆրանսերեն և անգլերեն հատվածի սպասարկման և վարման աշխատանքներ:
Առանձնացնում է Հանրապետության նախագահի գործունեության, Հանրապետության նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական, տնտեսական, տարածաշրջանային հրատապ խնդիրների մասին ֆրանսալեզու և անգլալեզու զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում տեղ գտած նյութերը և ամենօրյա կտրվածքով նախապատրաստում է վերլուծական տեղեկանք ու տրամադրում վարչության պետին։
Նշված աշխատանքն իրականացնելու համար պահանջվում է՝
- թարգմանչական աշխատանքի առնվազն մեկ տարվա ստաժ:
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն-ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշ-խատելու ունակություն.
- ֆրանսերեն և անգլերեն լեզուների /գրավոր և բանավոր/ գերազանց իմացություն: Անհրաժեշտ է նշված լեզուներից առնվազն մեկի իմացությունը հավաստող փաստաթղթի առկայություն:
Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է 3 ամիս ժամկետով:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83
• Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:
Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց-վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:
• Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահ-պանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեց-նելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2020 թվականի դեկտեմբերի 3-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
Հանրապետության նախագահի
աշխատակազմի ղեկավար
պարոն Էմիլ Տարասյանին
քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
---------------------------------------------------------------------------------
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն
----------------------------------------------------------------------------------
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները
ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ ֆրանսերեն և անգլերեն թարգմանություններ իրականացնելու աշխատանքներում փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.
5. Այլ _____________________________________________________ էջ.
Առդիր_____________________________________________________ էջ.
Հայտնում եմ, որ.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն _____________________________________________________
(ունեմ, չունեմ)
Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
____________________________________________________________________________________
Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին՝
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում եմ և կարող եմ բացատրվել)
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
_____________________________________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) կապերի մեջ
__________________________________________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող՝ _________________ _________________
ստորագրություն անուն, ազգանուն
«------»--------------------------- 2020թ.
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունում ներգրավված փորձագետի տվյալները |
Համապատասխան պահանջները բավարարած անձի տվյալները |
Համապատասխան պահանջները չբավարարած անձի տվյալները |
Շարոյան Արման
|
Շարոյան Արման
|
Բարսեղյան Սուսաննա
|
Վերջնաժամկետ` 03.12.2020